Խաբարովսկի երկնքում անհայտ թռչող օբյեկտ է նկատվել (տեսանյութ)

26 մարտի, 2024  10:09

Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի երկնքում տեղացիներն անհայտ թռչող օբյեկտ են նկատել, իսկ ականատեսներից մի քանիս նաև տեսագրել են այն։ Այս պահին դեռ հայտնի չէ, թե ինչ են իրականում տեսել Խաբարովսկի բնակիչները։

Տեսանյութում երևում է այրվող գունդ, որն ընթանում է բավական մեծ արագությամը՝ իր ետևից տանելով հրեղեն «պոչը»։ Ականատեսները բազմաթիվ ենթադրություններ են արել։ Մի մասն ասել է, որ դա երկնաքարերի հոսք է, կամ Ամուրի շրջանի Վոստոչնի տիեզերակայանից արձակված հրթիռի առաջին աստիճանը։

Ականատեսների մի մասն էլ այն անվանել է գիսաստղ է, մասնավորապես 12P/Պոնս-Բրուկսը, որը կարելի է տեսնել 70 տարին մեկ անգամ: Երրորդ վարկածի համաձայն՝ այն տիեզերական աղբ է եղել։

Անհայտ թռչող օբյեկտի կադրերը արագ տարածվել են սոցիալական ցանցերում։ Դեռ պաշտոնական պարզաբանում չկա, թե ինչ է այն իրականում եղել։ 


 
 
 
 
  • Արխիվ