Աստղալուսանկարիչը առեղծվածային թռչող օբյեկտ է նկարել Լուսնի մոտ (լուսանկար)

25 մարտի, 2024  22:28

Լուսինը վերջերս լուսանկարելու ժամանակ գերմանացի հայտնի աստղալուսանկարիչ Սեբաստիան Վոլտմերը Երկրի արբանյակի մակերևույթի վերևում լուսանկարել է չբացահայտնված թռչող օբյեկտ (ՉԹՕ) և չի կարողացել որևէ տրամաբանական տարբերակ առաջարկել լուսանկարում պատկերված առեղծվածային արտեֆակտի ծագման մասին: Այս մասին հայտնում է Daily Star-ը։

Ըստ Վոլտմերի՝ ՉԹՕ-ն արագ էր ընթանում և միաժամանակ վառ փայլ էր արձակում։ Քանի որ խորհրդավոր օբյեկտը շարժվում էր մեծ արագությամբ, այն վատ է երևում լուսանկարում։ Չնայած դրան՝ պատկերից պարզ է դառնում, որ ՉԹՕ-ն եռանկյունու, կոնի կամ բրգի ձև ունի:

Ի սկզբանե Վոլտմերը ենթադրել է, որ իր լուսանկարում երևացող օբյեկտը արբանյակ է կամ Միջազգային տիեզերակայանը: Այս վարկածը, սակայն, հետագայում հերքվել է, քանի որ դրանցից ոչ մեկը սովորաբար այդքան արագ չի անցնում Լուսնի կողքով:

Առաջարկվել է նաև երկնաքարի տարբերակը, որը նույնպես հերքվել է, քանի որ օբյեկտը չունի դրանց բնորոշ հատկանիշ՝ այսպես կոչված պոչ։ Այս վարկածը կասկածի տակ է դնում նաև ՉԹՕ-ի շարժման արագությունը։ Բացի դրանից՝ Երկնաքարերի մոնիտորինգով զբաղվող միջազգային կազմակերպությունը Վոլտմերի նկարահանման պահին ընկնող աստղի մասին որևէ գրառում չունի։

Moon.jpg (118 KB)

«Վոլտմերը նաև բացառում է ոսպնյակի մոտ ճանճերի կամ փոշու առկայությունը և կարծում է, որ, դատելով կիզակետից, օբյեկտը պետք է գտնվեր ավելի քան 500 մետր հեռավորության վրա: Ավելի ճիշտ՝ լուսանկարիչը կարծում է, որ ՉԹՕ-ն Երկրի կողքով անցել է 100-ից 200 կմ բարձրության վրա»,- գրում է Daily Star-ը։

Ըստ աղբյուրի՝ ամենայն հավանականությամբ, աստղալուսանկարչի օբյեկտիվը տիեզերական ինչ-որ աղբ է որսացել։ Սակայն այս վարկածում նրան շփոթեցնում է այն, որ գիշերային երկինքը մշտադիտարկողները որևէ տեղեկություն չեն հրապարակել դրա մասին։


 
 
 
 
  • Արխիվ