Ներկայացվել է Snapdragon 7+ Gen 3 հզոր չիպով աշխարհում առաջին սմարթֆոնը, այն արժե $275

22 մարտի, 2024  12:12

Ներկայացվել է աշխարհում առաջին սմարթֆոնը, որն ստացել է Snapdragon 7+ Gen 3 պրոցեսոր։ OnePlus Ace 3V-n առանձնանում է մի շարք այլ հատկանիշներով և բավականին էժան է իր հնարավորությունների հաեմատ։

Մասնավորապես, սմարթֆոնն աչքի է ընկնում իր ինքնավար աշխատանքի տևողությամբ՝ շնորհիվ 5500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցի: Լարային լիցքավորման առավելագույն հզորությունը հասնում է 100 Վտ-ի։

Սմարթֆոնը համալրված է հովացման հզոր համակարգով՝ 9140 մմ2 մակերեսով գոլորշիացման խցիկով։ Նույնիսկ շատ Snapdragon 8 Gen 3 սմարթֆոններ ունեն գոլորշիացման ավելի փոքր խցիկներ: Սմարթֆոնն ունի LPDDR5X օպերատիվ և UFS 4.0 ներկառուցված հիշողություն:

OnePlus Ace 3V 3 (2).jpg (122 KB)

OnePlus Ace 3V-ն ստացել է OLED Tianma U8+ էկրան՝ 6,74 դյույմ անկյունագծով, 2772 × 1240 պիքսել կետայնությամբ, 120 Հց կադրի փոփոխման հաճախականությամբ և ճշգրտման 2160 Հց հաճախականությամբ PWM։

Առջևի տեսախցիկն ունի 16 ՄՊ S5K3P9 սենսոր, հիմնական տեսախցիկը ներառում է Sony IMX882 (50 ՄՊ, 1/1,95 դյույմ օպտիկական ձևաչափ, OIS) և Sony IMX355 (8 ՄՊ գերլայնանկյուն ոսպնյակ) սենսորներ: OnePlus Ace 3V-ի հիմնական տեսախցիկով արված լուսանկարների օրինակներ արդեն հրապարակվել են։

OnePlus Ace 3V 3 (1).jpg (127 KB)

OnePlus Ace 3V-ի հաստությունը 8,47 մմ է, քաշը՝ 200 գրամ։ Սմարթֆոնն ունի փոշուց և ջրից պաշտպանություն՝ ըստ IP65 ստանդարտի, ստերեո բարձրախոսներ, Bluetooth 5.4 ադապտերով, NFC չիպ և սեփական արտադրության Alert Slider անջատիչ: Օպերացիոն համակարգը Android 14 է, մշակողները խոստանում են Android-ի երեք հիմնական թարմացում և չորս տարվա անվտանգության թարմացումներ:

Հասանելի են գնային հետևյալ տարբերակները՝ 275 դոլար (12/256 ԳԲ), 320 դոլար (12/512 ԳԲ), և 360 դոլար (16/512 ԳԲ):


 
 
 
 
  • Արխիվ