Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել սմարթֆոն գնելիս

15 մարտի, 2024  16:13

Նոր սմարթֆոն գնելուց առաջ կարևոր է ստուգել սարքի և դրա պրոցեսորի թողարկման ժամկետը։ Այս մասին «Մոսկվա 24»-ին պատմել է տեխնիկական բլոգեր Վալենտին Պետուխովը, որը հայտն է որպես Wylsacom։

Նրա խոսքով՝ ավելի լավ է նախապատվությունը տալ ամենաժամանակակից հեռախոսին։ Պրոցեսորը սմարթֆոնի «սիրտն» է, որից կախված են սարքի աշխատանքը, արագությունը, երկարատևությունը և ակտուալությունը, պարզաբանել է փորձագետը։

«Շուկայի տեսանկյունից, այսօր 2024 և 2022 թվականներին արտադրված սմարթֆոնները կարող են շատ մոտ լինել գներով, սակայն էապես տարբերվել տեխնիկական հնարավորություններով։ Ուստի իմաստ ունի ուշադրություն դարձնել այս նրբություններին»,- ասել է Պետուխովը:

Միևնույն ժամանակ նա պարզաբանել է, որ գնումը պետք է անել՝ ելնելով ձեր պահանջներից և կարիքներից։ «Ինչ-որ մեկը անընդհատ գցում է հեռախոսը, և նրա համար հարվածակայունությունն ավելի կարևոր է, քան, օրինակ, տեսախցիկը կամ այլ տարրեր: Այլ հարց է, եթե օգտագործողը բովանդակություն ստեղծող է կամ լուսանկարիչ: Տեսախցիկը նրանց համար ավելի կարևոր է, քան որևէ այլ բան»,- եզրափակել է Պետուխովը։

NEWS.am Tech-ն ավելի վաղ ներկայացրել էր մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել սմարթֆոն գնելիս։ Ըստ այդմ՝ կարևոր է հեռախոսի գինը և ձեր նախատեսած բյուջեն, էկրանի չափն ու ձեր նախընտրությունները, հիշողության ծավալը, մարտկոցի հզորությունը, պրոցեսորի տեսակը, օպերատիվ հիշողությունը և այլ բաներ, որոնց մասին կարող եք կարդալ այստեղ։


 
 
 
 
  • Արխիվ