Ներկայացվել է ԱԲ նեյրոցանց, որն ինքնուրույն սովորում է և կարող է ամբողջությամբ փոխարինել ծրագրավորողին

13 մարտի, 2024  18:46

Ամերիկյան Cognition ընկերությունը ներկայացրել է Devin նախագիծը՝ արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող նեյրոցանց, որն ունակ է ինքնուրույն իրականացնել ծրագրային ապահովման մշակման ամբողջական ցիկլը: Կոդ գրելու հարցում այն պարզունակ ԱԲ-ի վրա հիմնված օգնական չէ, այլ լիարժեք ծրագրային ապահովման ինժեներ, որը հանձնարարված առաջադրանքները կարող է կատարել ինչպես մարդը:

Devin-ը, որն ունակ է տրամաբանել, ինքնուրույն է նախագծում  և իրականացնում ծրագրային նախագծեր՝ այդ ճանապարհին հազարավոր որոշումներ կայացնելով: Նրա ԱԲ-ը սովորում է, ուղղում սխալները և կողմնորոշվում համատեքստում:

Cognition-ը Devin-ին համալրել է ծրագրավորողների համար անհրաժեշտ գործիքներով առկա աշխատանքային հոսքերին անխափան ինտեգրվելու համար: Ընկերությունը թվարկել է նեյրոցանցի հիմնական հնարավորությունները.

  • Հարմարեցում նոր տեխնոլոգիաներին․ Devin-ը արագ տիրապետում է անծանոթ գործիքներին՝ պարզապես կարդալով փաստաթղթերը։
  • Հավելվածների կոմպլեքս մշակում․ ԱԲ-ը ստեղծում և տեղակայում է լիարժեք վեբ հավելվածներ՝ օգտատերերի ստացվող կարծիքներին զուգահեռ ավելացնելով նոր հնարավորություններ։
  • Սխալների ինքնուրույն հայտնաբերում․ Devin-ը գտնում և շտկում է կոդում առկա խնդիրները՝ հանդես գալով որպես նախագծերի լիիրավ մասնակից։
  • ԱԲ ուսուցում․ նեյրոցանցը տեղադրում և կարգավորում է լեզվական մեծ մոդելներ՝ հիմնվելով հետազոտական ​​պահոցների հրահանգների վրա:

Նոր նեյրոցանցը փորձարկել են Bloomberg-ի լրագրողները և գոհ են մնացել՝ նշելով, որ նոր արտադրանքն ավելի շատ բան է կարողանում անել, քան ԱԲ նախկին օգնականները։ Devin-ը պարզ տեքստային հարցման հիման վրա նրանց համար պատրաստել է Սիդնեյի ռեստորանների կատալոգային ամբողջական կայք։


 
 
 
 
  • Արխիվ