Ներկայացվել է ԱԲ նեյրոցանց, որն ինքնուրույն սովորում է և կարող է ամբողջությամբ փոխարինել ծրագրավորողին

18:46    13 մարտի, 2024

Ամերիկյան Cognition ընկերությունը ներկայացրել է Devin նախագիծը՝ արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող նեյրոցանց, որն ունակ է ինքնուրույն իրականացնել ծրագրային ապահովման մշակման ամբողջական ցիկլը: Կոդ գրելու հարցում այն պարզունակ ԱԲ-ի վրա հիմնված օգնական չէ, այլ լիարժեք ծրագրային ապահովման ինժեներ, որը հանձնարարված առաջադրանքները կարող է կատարել ինչպես մարդը:

Devin-ը, որն ունակ է տրամաբանել, ինքնուրույն է նախագծում  և իրականացնում ծրագրային նախագծեր՝ այդ ճանապարհին հազարավոր որոշումներ կայացնելով: Նրա ԱԲ-ը սովորում է, ուղղում սխալները և կողմնորոշվում համատեքստում:

Cognition-ը Devin-ին համալրել է ծրագրավորողների համար անհրաժեշտ գործիքներով առկա աշխատանքային հոսքերին անխափան ինտեգրվելու համար: Ընկերությունը թվարկել է նեյրոցանցի հիմնական հնարավորությունները.

Նոր նեյրոցանցը փորձարկել են Bloomberg-ի լրագրողները և գոհ են մնացել՝ նշելով, որ նոր արտադրանքն ավելի շատ բան է կարողանում անել, քան ԱԲ նախկին օգնականները։ Devin-ը պարզ տեքստային հարցման հիման վրա նրանց համար պատրաստել է Սիդնեյի ռեստորանների կատալոգային ամբողջական կայք։



© NEWS.am Medicine