Samsung Galaxy S24 Ultra-ն ձախողել է մարտկոցի թեստը՝ գրանցելով ավելի վատ ցուցանիշներ, քան Galaxy S23 Ultra-ն և iPhone 15 Pro Max-ը

8 մարտի, 2024  18:15

DxOMark-ի մասնագետները Samsung Galaxy S24 Ultra-ն ինքնավար աշխատանքի թեստ են արել, և անակնկալի եկել: Ունենալով գրեթե նույն պարամետրերը (մարտկոցի հզորությունը 5000 մԱ/ժ է), ինչ իր նախորդը՝ Galaxy S24 Ultra-ն ավելի վատ ցուցանիշներ է գրանցել։

Մեծ հաշվով, թեստը ձախողելու հիմնական պատճառը մեկն է եղել, և այն էլ ինչպիսի պատճառ․ սոցիալական ցանցերից օգտվելիս Galaxy S24 Ultra-ն շատ արագ է սպառում մարտկոցի էներգիան: Համապատասխան թեստի ժամանակ մարտկոցի լիցքը բավարարել է 7 ժամ 45 րոպե՝ Galaxy S23 Ultra-ի 15 ժամի և iPhone 15 Pro Max-ի գրեթե 16 ժամի համեմատ:

Galaxy S24 Ultra 1 (1).jpg (28 KB)

Galaxy S24 Ultra-ի GPS-ը նույնպես արագ լիցքաթափում է մարտկոցը, թեև տարբերությունը Galaxy S23 Ultra-ի և iPhone 15 Pro Max-ի հետ այնքան էլ մեծ չէ: Տեսախցիկներից օգտվելիս Galaxy S23 Ultra-ն և Galaxy S24 Ultra-ն ցույց են տալիս գրեթե նույն արդյունքները:

Արդյունքում Galaxy S24 Ultra-ի ինքնավար աշխատանքը գնահատվել է ընդամենը 130 միավոր։ Համեմատության համար նշենք, որ Galaxy S23 Ultra-ն և iPhone 15 Pro Max-ն ունեն 134-ական միավոր, Huawei P60 Pro-ն՝ 138 միավոր, իսկ վարկանիշի առաջին տեղում 157 միավորով վերջին Honor Magic6 Pro-ն է։

Galaxy S24 Ultra-ն լարով ամբողջությամբ լիցքավորելու համար պահանջվում է 1 ժամ 27 րոպե, մինչդեռ մինչև 80% լիցքավորվում է ընդամենը 38 րոպեում: Անլար տարբերակով Galaxy S24 Ultra-ն 80%-ով լիցքավորում է 1 ժամ 37 րոպեում, իսկ ամբողջությամբ՝ 2 ժամ 9 րոպեում։

Galaxy S24 Ultra 1 (2).jpg (114 KB)


 
 
 
 
  • Արխիվ