Samsung-ը Galaxy S24 Ultra-ն բարձրացրել է Երկրի ստրատոսֆերա, որտեղից այն տպավորիչ լուսանկարներ է արել

7 մարտի, 2024  14:11

Samsung-ը որոշել է ցուցադրել Galaxy S24 Ultra սմարթֆոնի տեսախցիկի հնարավորությունները և ջրածնով լցված փուչիկների միջոցով սմարթֆոնը բարձրաձրել է ավելի քան 35 կմ, որտեղից այն տասնյակ լուսանկարներ է արել։

Այս բարձրությունը դեռ չի համարվում տիեզերք, այն իրականում Երկրի ստրատոսֆերան է և հիանալի բարձրություն է Երկիրը լուսանկարելու համար:

Galaxy-S24-Ultra-space-baloon-4.jpg (64 KB)

Սմարթֆոնները տեղադրվել են ածխածնային մանրաթելից պատրաստված վանդականման թեթև կառուցվածքի մեջ և փուչիկների միջոցով երկինք են բարձրացվել են Հարավային Կալիֆոռնիայից, Լաս Վեգասից, Սիերա Նևադա լեռնաշղթայից և Մեծ կիրճից, որպեսզի արևմտյան ԱՄՆ-ի տարբեր լանդշաֆտների լուսանկարներ անեն։

samsung galaxy.JPG (118 KB)

samsung 2.JPG (113 KB)

Մի քանի օրվա ընթացքում Galaxy S24 Ultra սմարթֆոններն ավելի քան 150 լուսանկար են արել տարբեր ֆոկուսային հեռավորություններում, քանի որ S24 Ultra-ն ունի գերլայնակնյուն և օպտիկական խոշորացմամբ ոսպնյակներ: Թեև Galaxy S24-ի տեսախցիկները քննադատության են ենթարկվել իրենց հետմշակման փուլի աշխատանքի համար, Samsung-ի արած պատկերները բավականին տպավորիչ են:

Galaxy S24 Ultra-ն թողարկվել է այս տարվա հունվարին՝ S24 շարքի շրջանակում: Այն համարվում է շարքի ամենաթանկ և հզոր տարբերակը՝ 200MP հիմնական տեսախցիկի սենսորով և խոշորացման օգտակար հնարավորություններով:

earth 1.JPG (59 KB)

Earth 2.JPG (68 KB)
earth 3.JPG (26 KB)
earth 4.JPG (38 KB)
earth 5.JPG (40 KB) 


 
 
 
 
  • Արխիվ