Հայտնի է, թե որոնք են փետրվարի ամենահզոր սմարթֆոնները․ թոփ տասնյակում չկա ոչ մի Samsung կամ Xiaomi

1 մարտի, 2024  18:07

Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող հանրահայտ AnTuTu կայքի մասնագետները հրապարակել են ամենահզոր սմարթֆոնների փետրվարի վարկանիշը։ Չնայած այն հանգամանքին, որ ցուցակի մոդելների մեծ մասը (տասից վեցը) կառուցված են Qualcomm Snapdragon 8 Gen 3 SoC-ի վրա, վարկանիշային ցուցակը գլխավորում է MediaTek Dimensity 9300 SoC պրոցեսորը, որով աշխատում է Oppo Find X7-ը՝ 16 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ։

Լավագույն եռյակի մյուս երկու մոդելները հիմնված են Qualcomm մեկ չիպային հարթակի վրա։ Խոսքը Asus ROG Phone 8 Pro-ի՝ 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ և նույն ծավալի հիշողությամբ vivo iQOO 12-ի մասին է:  

Antutut February 2024 .jpg (210 KB)

Ինչպես նշում են վարկանիշը կազմողները, ցուցակում չի ներառվել Xiaomi-ի կամ Samsung-ի ոչ մի սմարթֆոն, և դա ինչ-որ առումով անակնկալ է, քանի որ նախկինում այս ընկերության սարքերը (հատկապես Xiaomi կամ Redmi) գրեթե միշտ ընդգրկված էին լինում ամենահզոր սմարթֆոնների թոփ տասնյակում: Դրա բացատրությունը կարող է լինել այն, որ HyperOS օպերացիոն համակարգը, որը տեղադրված է Xiaomi 14 շարքի ներկայիս ֆլագմանների վրա, չունի նույն արագաշարժությունը, ինչ MIUI-ն:

Թոփ հնգյակը եզրափակում են Realme 9 Pro+-ը, Vivo X100 Pro-ը և Vivo X100 սմարթֆոնները: Թոփ տասնյակեն նաև iQoo Neo9 Pro-ն, iQoo Neo 12 Pro-ն, Nubia Z60 Ultra-ն և OPPO Find X7 Ultra-ն։

Նշենք, որ երեկվանից Xiaomi սմարթֆոնների, այդ թվում՝ Poco և Redmi ապրանքանիշերի բազմաթիվ օգտատերեր բողոքում են, որ HyperOS օպերացիոն համակարգը թարմացնելուց հետո իրենց հեռախոսները խափանվել են: Xiaomi-ից ասել են, որ տեղյակ են խնդրի մասին և միջոցներ են ձեռնարկում այն շտկելու ուղղությամբ։


 
 
 
 
  • Արխիվ