Ներկայացվել է ամենաէժան ծալվող սմարթֆոնը՝ Libero Flip-ը

19 փետրվարի, 2024  14:08

ZTE ընկերությունը ներկայացրել է շատ մատչելի գնով ծալվող հեռախոս՝ Libero Flip-ը, որը Ճապոնիայում առաջին պատվիրատուներին կառաջարկվի շատ ցածր գնով՝ ընդամենը 265 դոլարով: Հետագայում գինը կբարձրանա մինչև $420։

Libero Flip-ն առաջին ծալովի սմարթֆոնն է, որը թողարկվել է Ymobile ապրանքանիշի ներքո Ճապոնիայում: Ներսի էկրանն ունի 6,9 դյույմ անկյունագիծ, սմարթֆոնը համալրված է նաև 1,43 դյույմանոց կլոր լրացուցիչ էկրանով։ Ծանուցումներն ստուգել և զանգերին պատասխանել հնարավոր կլինի նաև ծալված վիճակում։

Երկակի տեսախցիկը համալրված է 50 և 2 մեգապիքսել կետայնությամբ պատկերի սենսորներով, էկրանի սելֆիի տեսախցիկը 16 մեգապիքսել է։ Տեսախցիկ ունի նաև ժամանակաչափով նկարելու գործառույթ, որի ժամանակ կիրառվում են ժեստեր, օրինակ՝ ձեռքով թափահարելը:

Սմարթֆոնը կունենա 33 վտ լիցքավորման աջակցություն, մարտկոցի հզորությունը 4310 մԱ/ժ է։

Libero Flip 2.jpg (12 KB)
Libero Flip 3.jpg (94 KB)


 
 
 
 
  • Արխիվ