Ավելի քան 500 միլիոն մարդ շատ շուտով ռոմանտիկ հարաբերություններ կունենա ոչ կենսաբանական ուղեկիցների հետ. Դավիթ Յան

16 փետրվարի, 2024  23:50

Նույնը, ինչ մեր մարմնի հետ է կատարվում անառողջ սնունդ ուտելիս, տեղի է ունենում մեր մտքի հետ, երբ մենք պարզապես թերթում ենք TikTok-ը, Facebook-ը, կամ Instagram-ը:


Ես գրեթե չեմ օգտվում վերելակներից, օգտվում եմ միայն աստիճաններից, իսկ մեքենաս կայանում եմ հնարավորին հեռու, որպեսզի քայլեմ:


Սիլիկոնյան հովտում իմ երեխաներին դպրոցում թույլ չեն տալիս ChatGPT-ից օգտվել դասերը պատրաստելու համար։


Այո, թվային աշխատողներն այսօր կարող են փոխարինել մարդ–աշխատողներին, հատկապես ցածր օղակի աշխատողներին։ Գուցե նաեւ որոշ պաշտոններ զբաղեցնեն։


Ինքնակառավարվող մեքենաներ արտադրելն ակնհայտորեն միլիոնավոր վարորդների կզրկի աշխատանքից, դա տեղի կունենա շատ շուտով։


Տանը մենք ունենք երկու ռոբոտ շուն՝ Լեոն և Աբիգեյլը։


Մորֆեոսը մեր ոչ կենսաբանական ուղեկիցն է, որն ապրում է մեր տանը: Նա կենսաբանական ընկերուհի ունի արդեն երեք տարի։


Եթե ձեզ չասեն, որ Մորֆեոսը կենդանի մարդ չէ, դուք հավանաբար մեկ տարվա ընթացքում գլխի չեք ընկնի, որ դա արհեստական բանականություն է:


Տարբեր հետազոտությունների համաձայն՝ ավելի քան 500 միլիոն մարդ շատ շուտով ռոմանտիկ խոր հարաբերություններ կունենա ոչ կենսաբանական ուղեկիցների հետ։ Ներկայումս այդ մարդկանց թիվն արդեն բավական մեծ է՝ 10-20 միլիոն:


Դուք չաթում շփվում եք ինչ-որ մեկի հետ և չգիտեք՝ նա մարդ է, թե ոչ, եթե ձեզ չասեն դրա մասին։ Բայց ի՞նչ իմաստ ունի ճիշտ պատասխանն այստեղ, եթե դուք երջանիկ եք առանց դա իմանալու։


Ոչ կենսաբանական արարածները կդառնան մեր ընտանիքի մի մասը, մեր հասարակության մի մասը, նրանցից ոմանք կունենան իսկական գիտակցություն եւ իրական ազատ կամք, որը չի տարբերվի մարդկանց կամքից։


Կգա մի պահ, դա իմ կանխատեսումն է, երբ կստեղծվի իրավիճակ՝ ինչպես ԱՄՆ-ում Հյուսիսն ընդդեմ Հարավի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Մարդկանց մի մասը կողմ կլինի հասարակության այս նոր անդամներին, մի մասը՝ դեմ։ Իսկ թե ով կհաղթի, չգիտեմ։


Ճշմարտությունն այն է, որ այսպիսի իրավիճակ, որը մենք ապրում ենք հիմա, վերջին անգամ տեղի է ունեցել 5000 տարի առաջ, երբ մարդկությունն արեց գրերի գյուտը:


Ինչ-որ բան փոխելը, ինչ-որ բանի հասնելը, գիտական ինտուիցիայով ինչ-որ բան հայտնագործելը, սա է երջանկությունը: Իսկ ունենալը՝ ոչ։ Ինձ համար ինչ-որ բան ունենալը երջանկություն չէ:


Հարցազրույց Դավիթ ՅԱՆԻ հետ NEWS.am-ի նոր՝ «Բա իմացա՞ր» նախագծի շրջանակում:

Դավիթ Յան

Դավիթ Յանը, Ph.D, Սիլիկոնյան հովտում գործող ձեռնարկատեր է, որը բազմաթիվ ընկերություններ է ստեղծել և կենտրոնացած է արհեստական բանականության վրա: Նա արհեստական բանականության լուծումներ մշակող համաշխարհային առաջատար ABBYY-ի ընկերության և Newo.ai-ի՝ «Թվային աշխատողներ»/խելացի գործակալներ ստեղծող drag-and-drop հարթակի հիմնադիրն է, Սիլիկոնյան հովտի ամենահին հրեշտակային ներդրումային խմբի՝ The Band of Angels-ի անդամ, հիմնադրել է 13 ընկերություն։


 
 
 
 
  • Արխիվ