Մինչև $45,900. Caviar-ը Վալենտինի օրվա առթիվ ներկայացրել է սրտաձև AirTag և Phone-ներից կազմված «Եդեմի պարտեզ» հավաքածուն

14 փետրվարի, 2024  10:19

Ռուսական Caviar ընկերությունը, որն ստեղծում է շքեղ և հատուկ սմարթֆոններ և այլ աքսեսուարներ, Սուրբ Վալենտինի օրվա առթիվ ներկայացրել է սրտի տեսք ունեցող AirTag, որը տրվում է «Եդեմի պարտեզ» (Garden of Eden) անունով սահմանափակ հավաքածուից ոսկերչական դիզայնով iPhone 15 Pro-ն գնելու դեպքում։ Այն թանկարժեք բացիկի դեր է խաղում շքեղ հեռախոսների համար։

Հավաքածուն բաղկացած է հինգ բացառիկ iPhone 15 Pro մոդելներից՝ զարդարված ոսկով, ադամանդներով և Swarovski քարերով։ Հավաքածուի առաջատար մոդելը Mystical Panther Gold 18K-ն է՝ ամբողջությամբ պատրաստված 18 կարատանոց ոսկուց։ Հեռախոսի կորպուսին արված է պանտերայի հարթաքանդակ՝ զարդարված սև ադամանդներով։ Այս մոդելի վրա կա ընդհանուր 159 ադամանդ։ Առկա է նաև Swarovski քարերով և ոսկյա ծածկույթով տարբերակ։

Garden of Eden_2_large.jpg (61 KB)

Bird of Paradise մոդելը զարդարված է 139 Swarovski քարերով և ունի Double Electroplated տեխնոլոգիայով արված ոսկյա երեսպատում։ Wonderful Orchid-ն ունի 9 ադամանդ և գունավոր էմալ: Lovely Butterflies-ը համալրված է 35 ադամանդով, գունավոր էմալով և կիրինիտի ներդիրներով, որոնք լրացվում են 24 կարատանոց ոսկով:

Garden of Eden ոսկերչական հեռախոսների գներն սկսվում են 599.000 ռուբլուց (մոտ 6550 դոլար) iPhone 15 Pro Wonderful Orchid մոդելի համար, իսկ ամենաթանկ մոդելը՝ iPhone 15 Pro Max Mystical Panther Gold 18K-ը (1 TB) արժե 4,200,000 ռուբլի (մոտ 45,906 դոլար): Վալենտինի տեսքով AirTag-ը կարելի է առանձին գնել 22,000 ռուբլով (մոտ 240 դոլար):

iPhone15_Butterfly0011_large.jpg (469 KB)

wonderful orchid.png (339 KB)
birds of paradise.png (1.28 MB)


 
 
 
 
  • Արխիվ