Apple-ը ծալվող iPhone-ի 2 նախատիպ է մշակել․ ե՞րբ կթողարկվեն դրանք

8 փետրվարի, 2024  10:11

Apple-ն ունի ծալվող iPhone-ների առնվազն երկու նախատիպ, և ծալվող սմարթֆոնների և պլանշետների տեխնոլոգիայի վրա աշխատում է 2018-ից։ Այնուամենայնիվ, սպառողները դրանք այդքան էլ շուտ չեն ներկայացվի, տեղեկացնում է The Information-ը։

Աղբյուրի տվյալներով՝ ծալվող iPhone-ը մշակման վաղ փուլում է, ուստի մոտ ապագայում պետք չէ սպասել, որ այն կհայտնվի շուկայում։ Բացի այդ, Apple-ը մշակում է նաև ծալվող iPad պլանշետ, որի մշակումն սկսել է այն պահից, երբ ծալվող սմարթֆոնի ստեղծման հետ կապված խնդիրների բախվեց։

The Information-ը նշում է նաև, որ Apple-ը վերջերս Ասիայի մատակարարների հետ քննարկել է ծալվող iPhone-ի երկու տարբեր չափերի համար բաղադրիչներ պատվիրելու հետ կապված հարցեր: Այնուամենայնիվ, ընկերությունը կարող է ամբողջությամբ չեղարկել ծալվող սմարթֆոնի նախագիծը, եթե վերջնական արտադրանքը չհամապատասխանի որակի և դիզայնի իր բարձր չափանիշներին:

phodable iphone ptototype .jpg (74 KB)

Հոդվածի հեղինակը պնդում է, որ Apple-ի արդյունաբերական դիզայնի թիմը ցանկացել է ստեղծել սարք, որը բացված ժամանակ կլինի iPhone-ի ներկայիս մոդելներից կիսով չափ բարակ, որպեսզի ծալված վիճակում այն շատ հաստ չլինի։ Նախատիպերի մշակման շրջանակում ընկերության ինժեներներն ու դիզայներները դիտարկել են ծալվող սարքը լրացուցիչ արտաքին էկրանով համալրելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, քանի որ մարտկոցի և էկրանի տեխնոլոգիաները բավարար չափով մշակված չեն եղել, դա դժվարացրել է այս խնդիրների լուծումը։

Հոդվածում նշվում է նաև, որ Apple-ը ծալվող iPhone-ի նախագիծը դադարեցրել է մոտ 2020-ին և փոխարենը կենտրոնացել է ծալող iPad-ի նախագծի վրա, որը նման է iPad mini մոդելին: Այս սարքը կունենա մոտ ութ դյույմանոց էկրան: Ի տարբերություն սմարթֆոնների՝ ընկերությունը որակի և ամրության ավելի քիչ պահանջներ ունի ծալվող iPad-ի նկատմամբ: Ավելի պակաս խիստ պահանջներ են ներկայացվել նաև ծալվող պլանշետի հաստության համար, քանի որ չի ակնկալվում, որ սարքը պետք է տեղավորվի գրպանում։

foldable-iphone-ios-16.jpg (160 KB)

Նշվում է, որ Apple-ը նաև աշխատում է նվազեցնել ճկուն էկրանի տեսանելի ծալքերը, որոնք հայտնվում են սարքը մի քանի անգամ փակելուց և բացելուց հետո: Apple-ը ցանկանում է, որ սարքը բացված ժամանակ ունենա ամբողջովին հարթ էկրան, ինչը թույլ կտա այն ազատ օգտագործել նկարելու կամ էլեկտրոնային ստիլուսով աշխատելու համար:

Հոդվածում չի նշվում, թե արդյոք Apple-ը կարողացել է լուծել այս բոլոր խնդիրները։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ iPhone 16-ը և iPhone 17-ը լինելու են մեկ բլոկից բաղկացած ավանդական սարքեր՝ չծալվող։


 
 
 
 
  • Արխիվ