Որո՞նք են 2024-ի հունվարի ամենահզոր սմարթֆոնները

7 փետրվարի, 2024  21:32

Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող հանրահայտ AnTuTu կայքի մասնագետները հրապարակել են 2024-ի հունվարի ամենահզոր Android սմարթֆոնների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորել է Nubia Red Magic 9 Pro-ն։ Աղյուսակի մասին տեղեկությունը հրապարակվել է AnTuTu-ի պաշտոնական կայքում։

Nubia Red Magic 9 Pro-ն աշխատում է Snapdragon 8 Gen3 պրոցեսորով և ունի 16 ԳԲ օպերատիվ հիշողություն: AnTuTu-ի վարկանիշային աղյուսակում սմարթֆոնը հավաքել է 2,096,559 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է iQOO 12-ը՝ նույն պարամետրերով և 2,045,064 միավորով: Լավագույն եռյակը եզրափակել է նույն բնութագրերով Nubia Z60 Ultra մոդելը, որը հավաքել է 2,024,711 միավոր։

best smarphones January 2024.jpg (107 KB)

Թոփ տասնյակի հաջորդ հորիզոնականները զբաղեցրել են Vivo X100 Pro-ն (1,974,891 միավոր), Samsung Galaxy S24-ը (1,846,680 միավոր), Galaxy S24 Plus-ը (1,721,185 միավոր), Galaxy S24-ը (1,624,255 միավոր), Xiaomi Mi 13-ը (1,541,517 միավոր), ինչպես նաև Galaxy S22 Plus-ը (1 492 625 միավոր):

Սմարթֆոնների թեստավորումն իրականացվել է 2024-ի հունվարի 1-ից հունվարի 31-ը։ 


 
 
 
 
  • Արխիվ