Oxford PV-ն համաշխարհային ռեկորդ է սահմանել` ստեղծելով ամենաարդյունավետ արևային մարտկոցը

1 փետրվարի, 2024  17:15

Oxford PV-ն, որը Օքսֆորդի համալսարանի դուստր ընկերությունն է, հայտարարել է, որ գերազանցել է ամենաարդյունավետ արևային մարտկոցի ստեղծման համաշխարհային ռեկորդը:

Գերմանիայի Ֆրաունհոֆերի արևային էներգիայի համակարգերի ինստիտուտի հետ համագործակցութամբ ընկերությունը մշակել է արևային վահանակ, որի էներգիայի փոխակերպման արդյունավետությունը կազմում է 25%, այսինքն՝ վահանակին հասած արևային էներգիայի 25%-ը վերածվում է էլեկտրաէներգիայի: Սա բավականին բարձր ցուցանիշ է` առևտրային արևային համեմատած մարտկոցների սովորական (16-24%) ցուցանիշի հետ:

Oxford PV-ն օգտագործել է պերովսկիտի և սիլիցիումի վրա հիմնված տանդեմային արևային բջիջներ, որոնք տեսականորեն կարող են հասնել ավելի քան 43% արդյունավետության՝ առաջ անցնելով ավանդական սիլիկոնային արևային բջիջներից, որոնք տեսական առավելագույն սահմանը 30%-ից պակաս է։

Փորձարկման ժամանակ 1,68 քառակուսի մետր մակերեսով վահանակն արտադրել է 421 Վտ հզորություն: Արդյունավետության ռեկորդային ցուցանիշը հասել է 28,6%-ի, և ընկերությունը նպատակ ունի այն հասցնել 30%-ի և ավելի։ Oxford PV-ն օգտագործել է ստանդարտ սարքավորումներ և բազմասպեկտրալ արևային սիմուլյատոր:

Ընկերության տեխնոլոգիական հարցերով գլխավոր տնօրեն Քրիս Քեյսը հայտնել է, որ 2024-ին կընդլայնեն արտադրությունը և գործարան կկառուցեն մեծ ծավալով տանդեմային արևային բջիջներ արտադրելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում Վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիայի (NREL) գիտնականները հետազոտություն են անցկացրել գրեթե 2500 արևային էլեկտրակայաններում և պարզել, որ  չնայած մտահոգություններին, ֆոտովոլտային համակարգերից շատերը տարիների ընթացքում նվազագույն վնաս են կրել եղանակային արտակարգ պայմաններից և դրա հետևանքով ենթարկվել են որոշակի դեգրադացիայի, ինչը համապատասխանում է սպասելիքներին։


 
 
 
 
  • Արխիվ