Տիգրան Ավինյանն այցելել է SADA-ի գրասենյակ, քննարկել են ԱԲ լուծումների միջոցով երևանյան կյանքի բարելավման ուղղությունները

30 հունվարի, 2024  14:19

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր այցելել է Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA ընկերություն, որտեղ քննարկել է արհեստական բանականության (ԱԲ) լուծումների միջոցով երևանյան կյանքի բարելավման ուղղությունները:

«Շարունակելով երիտասարդների հետ հանդիպումներն ու քննարկումները՝ այս անգամ բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA ընկերությունում էի:

Խոսեցինք տեղեկատվական տեխնոլոգիաների և գեներատիվ AI լուծումների միջոցով երևանյան կյանքի բարելավման ուղղությունների մասին:

Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում երևանցու հարմարավետ կյանքն է, և նմանատիպ հանդիպումներն ու երիտասարդների կարծիքները լսելը ևս մեկ քայլ է դրան ուղղված»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Tigran Avinyan 4 (2).jpg (147 KB)

Tigran Avinyan 4 (1).jpg (147 KB)


 
 
 
 
  • Արխիվ