Բիթքոյնի գինը նվազել է․ հունվարյան առավելագույնի համեմատ այն ցածր է մոտ $10,000-ով

23 հունվարի, 2024  12:09

Բիթքոյնի գինը երեկ նվազել է մինչև 39,500 դոլար՝ մոտ 10,000 դոլարով պակաս հունվարյան առավելագույն արժեքից։ Նման բան չէր գրանցվել նախորդ տարվա դեկտեմբերի սկզբից ի վեր։ Այնուհետև այս կրիպտոարժույթի գինը բարձրացել է և հասել 40,000 դոլարի։

Հիշեցնենք, որ այս ամիս, Bitcoin ETF-ի հաստատումից անմիջապես հետո բիթքոյնի փոխարժեքը բարձրացել էր մինչև $49,000, այնուհետև կտրուկ նվազել։ Bitcoin ETF-ը ստեղծվել է, որպեսզի ինստիտուցիոնալ ներդրողների համար հնարավորություն ստեղծվի հարմար կերպով ներդրումներ կատարել հիմնական կրիպտոարժույթում։

Վերլուծաբանների կարծիքով՝ բիթքոյնի գինը կարող է կտրուկ փոփոխվել հալվինգից առաջ (բիթքոյն մայնինգի համար նախատեսված պարգևի կիսով չափ կրճատումն է, տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ), որը նախատեսված է այս տարվա ապրիլին։ Սովորաբար հալվինգից առաջ բիթքոյնը միշտ գնային ռեկորդներ է սահմանում։

Բիթքոյնի գաղափարը 2008-ի նոյեմբերին ներկայացրել է Սատոշի Նակամոտոն, որպես արժույթ այն շրջանառության մեջ է դրվել 2009-ին։ Բիթքոյնի մատակարարումը սահմանափակ է, և ներկայումս բիթքոյնների մեծ մասն արդեն արդյունահանված է:


 
 
 
 
  • Արխիվ