Գերամուր Samsung Galaxy XCover7. հետաքրքիր բնութագրեր և առանց մարտկոցի աշխատելու կարողություն

11 հունվարի, 2024  12:18

Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy XCover7 նոր պաշտպանված սմարթֆոնը: Սարքը դիքավորվում է որպես գերամուր և ունի մի շարք հետաքրքիր բնութագրեր, այդ թվում՝ առանց մարտկոցի աշխատելու կարողություն։

Galaxy XCover7-ը կառուցված է MediaTek Dimensity 6100+ պրոցեսորով, որը հագեցած է 6 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 128 ԳԲ ներքին ֆլեշ հիշողությամբ: Սարքն ունի նաև microSD հիշողության քարտերի աջակցություն, ինչը թույլ է տալիս ընդլայնել տվյալների պահպանման հնարավորությունը:

IPS էկրանն ունի 6,6 դյույմ անկյունագիծ և Full HD+ կետայնություն, իսկ դրա հուսալիությունը մեծանում է Gorilla Glass Victus+ ապակու առկայությամբ:

Սմարթֆոնը համալրված է նաև 50 ՄՊ հիմնական տեսախցիկով և 5 ՄՊ դիմային տեսախցիկով։ Սարքը նաև համապատասխանում է ջրից և փոշուց պաշտպանության IP68 ստանդարտին և ԱՄՆ ռազմական ստանդարտին MIL-STD-810H, ինչն այն դարձնում է իդեալական ընտրություն ծայրահեղ օգտագործման պայմաններում:

Մարտկոցի հզորությունը 4050 մԱ/ժ է, սակայն ամենայուրահատուկ առանձնահատկություններից է այն, որ սարքը կարող է աշխատել նույնիսկ առանց մարտկոցի։ Ցանցային ադապտեր ռեժիմում սմարթֆոնը կշարունակի աշխատել նույնիսկ եթե մարտկոցը հանվի:

Սարքի մյուս առանձնահատկությունները ներառում են USB-C միակցիչը և ականջակալի ստանդարտ խցիկը:

Նոր Galaxy XCover7-ի գինը դեռևս չի հայտարարվել, բայց դրա ակնառու բնութագրերը կարող են այն դարձնել ամենագրավիչ տարբերակներից մեկը նրանց համար, ովքեր փնտրում են հուսալի և ամուր սմարթֆոն էքստրեմալ պայմաններում օգտագործելու համար: 


 
 
 
 
  • Արխիվ