Ֆրանսիական ստարտափը ներկայացրել է նեյրոցանց, որն անվճար է և չի գրաքննում

27 դեկտեմբերի, 2023  10:32

Ֆրանսիական Mistral ստարտափը, որը հիմնադրել են DeepMind ընկերության նախկին հետազոտողները, ներկայացրել է իր նոր նեյրոցանցի Mistral 8x7B մոդելը։ Ինչպես նշում է Ferra կայքը, համեմատած այնպիսի մրցակիցների, ինչպիսին է Gemini-ն, Mistral 8x7B-ը ոչ միայն ավելի հզոր է, այլև լիովին անվճար՝ Apache 2.0 արտոնագրի ներքո, և հնարավորություն է տալիս օգտագործել չգրաքննված տարբերակը:

Mistral 8x7B-ն ունի 32,000 թոքեն պարունակող կոնտեքստի հետ աշխատելու եզակի հնարավորություն, գործում է բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն և ֆրանսերեն, և ունի կոդ ստեղծելու լավ հնարավորություններ: Տարբեր գնահատականներով Mistral-ի կատարողականությունը համընկնում կամ նույնիսկ գերազանցում է ChatGPT 3.5-ին։

Նոր արտադրանքի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ Mistral-ը հնարավոր է գործարկել լոկալ մակարդակով: Ollama գործիքի միջոցով օգտատերերը կարող են գործարկել Mistral-ը լոկալ մակարդակում և նույնիսկ օգտագործել չգրաքննված տարբերակը՝ dolphin-mistral-ը, ինչը թույլ է տալիս ավելի ճշգրիտ կարգավորումներ անել։

Mistral-ը նաև խրախուսում է օգտատերերին վարժեցնել իրենց մոդելներին: Hugging Face-ի աջակցությամբ օգտատերերը կարող են ընտրել մոդելը և վերբեռնել իրենց տվյալները: Ferra-ն նշում է, որ այս ամենը Mistral-ին դարձնում է արհեստական բանականության ոլորտում ամենահեռանկարային ստարտափներից մեկը։


 
 
 
 
  • Արխիվ