MediaTek Dimensity 6100+, 5000 մԱ/ժ մարտկոց և շատ ցածր գին. ներկայացվել է Poco M6 5G սմարթֆոնը

22 դեկտեմբերի, 2023  20:29

Poco ապրանքանիշը հայտարարել է, որ իր սմարթֆոնների շարքը համալրել է նոր սմարթֆոն՝ Poco M6 5G-ը: Լինելով հայտնի Poco M6 Pro 5G-ի «փոքր եղբայրը»՝ այն առաջարկում է տեխնիկական բնութագրերի տպավորիչ փաթեթ՝ ցածր գնով:

Poco M6 5G-ն աշխատում է MediaTek Dimensity 6100+ պրոցեսորով և առաջարկում է 6,74 դյույմանոց IPS էկրան՝ Full HD+ կետայնությամբ և 90 Հց թարմացման բարձր հաճախականությամբ: Սմարթֆոնի էկրանը պատրաստված է Tempered Gorilla Glass 3 ապակուց, որը հուսալիորեն պաշտպանում է այն վնասվածքներից։

Հինգ մեգապիքսելանոց առջևի տեսախցիկն աննկատ տեղադրված է էկրանի ջրի կաթիլ հիշեցնող բացվածքում, մինչդեռ հետևի տեսախցիկների համակարգը ներառում է 50 ՄՊ հզոր սենսոր: Սմարթֆոնի մարտկոցն ունի 5000 մԱ/ժ հզորություն և աջակցում է 18 Վտ արագ լիցքավորում:

Poco M6 Pro 5G-ի չափերն են՝ 168 x 77,91 x 8,19 մմ, իսկ քաշը՝ 195 գրամ: Սարքը պաշտպանված է ջրացայտումից և ունի SIM քարտերի երկու բնիկներով: Այն ունի նաև Wi-Fi 5 և Bluetooth 5.3 անխոչընդոտ կապի համար: Նորույթը թողարկվում է նախապես տեղադրված Android 13-ով և MIUI 14-ի թեթևացված տարբերակով, որն օգտատերերին ապահովում է ժամանակակից և ֆունկցիոնալ փորձառություն:

Նշենք, որ նոր արտադրանքի շնորհանդեսը տեղի է ունեցել Հնդկաստանում, որտեղ գներն սկսվում են 115 դոլարից՝ 4 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակի համար, 125 դոլարից՝ 6/128 ԳԲ-ի և 150 դոլարից՝ 8/256 ԳԲ տարբերակի համար: Նոր սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի դեկտեմբերի 26-ից։


 
 
 
 
  • Արխիվ