Samsung Galaxy S24 Ultra-ն կստանա բարելավված գիշերային ռեժիմ և կկարողանա ճանաչել 12 տեսակի օբյեկտ

19 դեկտեմբերի, 2023  16:20

Samsung Galaxy S24 Ultra սմարթֆոնը կստանա բարելավված գիշերային ռեժիմ, այս մասին հայտնել է Ice Universe անունով չինացի ինսայդերը, որը բազմաթիվ հավաստի տեղեկություններ է հրապարակում տարբեր սմարթֆոնների մասին և պարբերաբար տեղեկություններ է ստանում Samsung-ի հետազոտությունների և զարգացման բաժնից։

Բացի դրանից, ըստ նրա՝ հիմնական 200 ՄՊ տեսախցիկը կստանա հատուկ ռեժիմ՝ արհեստական բանականության միջոցով այն օպտիմալացնելու հնարավորությամբ։ Այս ռեժիմում տեսախցիկը կկարողանա նույնականացնել 12 տեսակի օբյեկտ և օպտիմալացնել դրանք պատկերի որակը բարելավելու համար:

Նախկինում հաղորդվում էր, որ Samsung Galaxy S24-ի հիմնական տարբերակը կստանա ընդամենը 8 ԳԲ օպերատիվ և 128 կամ 256 ԳԲ ներկառուցված հիշողություն։ Samsung Galaxy S24 Plus-ը հասանելի կլինի 12 ԳԲ օպերատիվ և 256 կամ 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ։ Samsung Galaxy S24 Ultra-ն կստանա 12 ԳԲ օպերատիվ հիշողություն և 256, 512 ԳԲ կամ 1 ՏԲ ներկառուցված հիշողություն։

Սպասվում է, որ 10x օպտիկական խոշորացումով պերիսկոպի մոդուլը կստանա 50 ՄՊ կետայնությամբ պատկերի սենսոր։ Բացի դրանից, հիմնական տեսախցիկը կունենա 12 ՄՊ և 10 ՄՊ կետայնությամբ սենսորներ։ Առջևի տեսախցիկը կլինի 12 ՄՊ։ Snapdragon 8 Gen3 մեկ չիպային համակարգը կօգտագործվի աշխարհի շատ երկրներում, ոչ միայն ԱՄՆ-ում և Չինաստանում: Նշվում է նաև սմարթֆոնը կունենա գրեթե կրկնակի բարելավված հովացման համակարգ, DDR5X օպերատիվ հիշողություն, 25 վտ լիցքավորում և 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց։

Ice Universe-ն առաջինն էր, որ ճշգրիտ պատմեց ջրվեժի էկրանով սմարթֆոնների նոր միտման, iPhone X-ի էկրանի կտրվածքի, Dynamic Island կտրվածքով iPhone 14-ի նոր դիզայնի և 200 ՄՊ պատկերի տարբեր սենսորների մասին:


 
 
 
 
  • Արխիվ