Լավագույնը Apple-ի պատմության մեջ. iPhone 17 Pro-ն կունենա հեղափոխական տետրապրիզմ տեսախցիկ՝ 10x խոշորացումով

18 դեկտեմբերի, 2023  12:12

Apple-ը iPhone 17 Pro-ում կօգտագործի տետրապրիզմ հեռաֆոտո տեսախցիկ՝ 10x օպտիկական խոշորացումով։ Սա, կարծես, կլինի Apple-ի պատմության մեջ լավագույն տեսախցիկը:

Wccftech-ի տվյալներով՝ Apple-ը նախատեսում է փոխել iPhone-ի տեսախցիկի օպտիկայի մատակարար LG Innotek-ին (iPhone 15 Pro Max-ի մատակարարն է) ֏ սկսել աշխատել չինական ICT-ի հետ, որը Luxshare-ի դուստր ձեռնարկությունն է։

Մատակարարի փոփոխության պատճառները պաշտոնապես չեն հայտարարվել, սակայն ենթադրվում է, որ դա կարող է պայմանավորված լինել գնային մրցունակությամբ կամ LG-ի բաղադրիչների որակի հետ կապված հնարավոր խնդիրներով:

Ներկայումս ստույգ տեղեկություն չկա այն մասին, թե երբ է Apple-ը նախատեսում 10x խոշորացումով տեսախցիկ ներկայացնել: Դա դժվար թե համընկնի iPhone 16 Pro-ի և 16 Pro Max-ի թողարկման հետ. պարբերականի տվյալներով՝ 2024-ի երկու ֆլագմաններն էլ կստանան արդիականացված տետրապրիզմ՝ 5x խոշորացմամբ, որն օգտագործվում է նաև iPhone 15 Pro Max-ում։

Նշենք, որ iPhone 17-ի և 17 Plus-ի որոշ բնութագրեր արդեն հայտնի են, սակայն iPhone 17 Pro-ի մասին դեռ շատ քիչ տեղեկություններ կան:


 
 
 
 
  • Արխիվ