OnePlus 12 սմարթֆոնը փայտե կորպուս կստանա

23 նոյեմբերի, 2023  18:10

Digital Chat Station անունով հայտնի հեղինակավոր ինսայդեր չինական սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է OnePlus 12 սմարթֆոնի լուսանկարը, որում երևում է, որ հեռախոսի հետևի կորպուսը փայտից է։

Ենթադրվում է, որ լուսանկարում պատկերված է առաջիկայում թողարկվելիք OnePlus 12 առաջատար սմարթֆոնի հատուկ տարբերակը։ Ըստ ամենայնի, այս տարբերակը կներկայացվի որպես բացառիկ թողարկում, որը հասանելի կլինի բացառապես չինական շուկայում։

Դեռևս 2015-ին OnePlus-ը ներկայացրել է OnePlus 2 սմարթֆոնների շարքը, որոնց հետևի վահանակը փոխարինելի է։ Նոր OnePlus 12-ը, ամենայն հավանականությամբ, փոխարինելի չի լինի: Հայտնի չէ նաև, թե արդյոք դա իսկական փայտ կլինի, թե նմանակում։

OnePlus 12-ի շնորհանդեսը նախատեսված է Չինաստանում դեկտեմբերի 4-ին։ Ըստ լուրերի՝ սմարթֆոնը կստանա առաջատար Snapdragon 8 Gen 3 չիպ, 6,82 դյույմանոց AMOLED էկրան՝ 120 Հց թարմացման արագությամբ, եռակի տեսախցիկ՝ 50 MP, 48 MP և 64 MP, ինչպես նաև 5400 մԱ/հ հզրությամբ մարտկոց։

Ակնկալվում է, որ OnePlus 12-ը Չինաստանից դուրս վաճառքի կհանվի միայն 2024-ի սկզբին:

 


 
 
 
 
  • Արխիվ