Կրակայրիչի չափ և 8 ՏԲ տարողություն․ ներկայացվել է SSD Samsung T5 Evo շարժական կրիչը

16 նոյեմբերի, 2023  10:10

Samsung ընկերությունը ներկայացրել է կրակայրիչի չափերի SSD T5 Evo շարժական կրիչ՝ մինչև 8 ՏԲ հզորությամբ։ Սա շարժական SSD կրիչների շուկայում ներկայումս հասանելի առավելագույնն ծավալն է:

Ընկերությունը նշում է, որ 8 ՏԲ-ը բավական է 2 միլիոն լուսանկարի կամ յուրաքանչյուրը 2 ԳԲ ծավալով 3500 տեսանյութի համար: Սարքը շատ կոմպակտ է։ Չափերը՝ 95 x 40 x 17 մմ, 102 գ քաշով:

Screenshot_2_large.jpg (251 KB)

PC կամ այլ համակարգչին SSD-ն միանում USB-C 3.2 Gen 1 միակցիչի միջոցով: Տվյալների փոխանցման արագությունը հասնում է մինչև 460 ՄԲ/վ, սակայն այն խիստ սահմանափակված է հենց ինտերֆսյով: Բացի 8 ՏԲ տարբերակից, հասանելի են նաև 2 ՏԲ և 4 ՏԲ հզորությամբ SSD  կրիչներ։

Նոր սարքի գները կախված են դրա ծավալից՝ 2ՏԲ հզորությամբ տարբերակի գինը կազմում է $190, 4 ՏԲ տարբերակի գինը՝ $350, իսկ 8 ՏԲ-ինը՝ $650։ T5 Evo-ն արդեն հանվել է վաճառքի։ 


 
 
 
 
  • Արխիվ