Samsung Galaxy շարքի ո՞ր սմարթֆոնները մինչև տարեվերջ կստանան Android 14

15 նոյեմբերի, 2023  14:21

Samsung-ը խոստանում է մինչև այս տարվա վերջ Android 14 օպերացիոն համակարգով թարմացնել սմարթֆոնների առնվազն 35 մոդել։ Հետաքրքիր է, որ ցանկում ներառված են ոչ միայն առաջատար, այլև բյուջետային և միջին գնային սեգմենտի սարքեր։

Android 14-ի վրա հիմնված Samsung One UI 6.0 սեփական ծրագրային ապահովման նոր տարբերակը վիզուալ շատ փոփոխություններ կմտցնի սարքերի ինտերֆեյսում և կավելացնի համակարգի նոր կարգավորումներ, տեսախցիկի նոր էֆեկտներ, ինչպես նաև էմոջիների նոր հավաքածու։ Այն արդեն հասանելի է Galaxy S23 առաջատար սմարթֆոնների համար, իսկ մյուս մոդելների համար թարմացումներն սպասվում են 2023-ի նոյեմբերին և դեկտեմբերին:

Եվրոպայում Samsung սմարթֆոնների սեփականատերերի համար այս թարմացման ժամանակացույցը հետևյալն է.

Առաջին փուլ

  • Galaxy S23 — 30.10.2023 [թողարկվել է],
  • Galaxy S23+ — 30.10.2023 [թողարկվել է],
  • Galaxy S23 Ultra — 30.10.2023 [թողարկվել է]։

Երկրորդ փուլ

  • Galaxy A14 5G —ամսաթիվը հայտնի չէ,
  • Galaxy A34 — 13.11.2023,
  • Galaxy A54 — 13.11.2023,
  • Galaxy S22 — 15.11.2023,
  • Galaxy S22+ — 15.11.2023,
  • Galaxy S22 Ultra — 15.11.2023,
  • Galaxy S23 FE — 20.11.2023,
  • Galaxy Z Flip 5 — 13.11.2023,
  • Galaxy Z Fold 5 — 13.11.2023։

Երրորդ փուլ

  • Galaxy A13 5G — 20.11.2023,
  • Galaxy A33 5G — 20.11.2023,
  • Galaxy A52 — 27.11.2023,
  • Galaxy A52s 5G — 27.11.2023,
  • Galaxy A53 5G — 20.11.2023,
  • Galaxy A72 — 30.11.2023,
  • Galaxy S21 — 20.11.2023,
  • Galaxy S21+ — 20.11.2023,
  • Galaxy S21 Ultra — 20.11.2023,
  • Galaxy S21 FE — 24.11.2023,
  • Galaxy Z Flip 4 — 20.11.2023,
  • Galaxy Z Fold 4 — 20.11.2023։

Չորրորդ փուլ

  • Galaxy A13 — 27.11.2023,
  • Galaxy A14 — ամսաթիվը հայտնի չէ,
  • Galaxy A23 5G — 27.11.2023,
  • Galaxy A24 5G — 01.12.2023,
  • Galaxy A52 5G — ամսաթիվը հայտնի չէ,
  • Galaxy Tab A7 Lite — ամսաթիվը հայտնի չէ,
  • Galaxy Z Flip 3 — 27.11.2023,
  • Galaxy Z Fold 3 — 27.11.2023։

Հինգերորդ փուլ

  • Galaxy A04s — 04.12.2023։

Վեցերորդ փուլ

  • Galaxy XCover 5 — 08.12.2023։

Յոթերորդ փուլ

  • Galaxy A05s — ամսաթիվը հայտնի չէ։

 
 
 
 
  • Արխիվ