Realme-ն կներկայացնի ամենաէժան առաջատար սմարթֆոնը. որքա՞ն կարժենա այն և ի՞նչ բնութագրեր կունենա

10 նոյեմբերի, 2023  20:10

Չինական Realme ընկերությունը նախատեսում է ներկայացնել ամենաբյուջետային առաջատար սմարթֆոնը՝ Realme GT Neo6-ը։ Սարքը համալրված կլինի Snapdragon 8 Gen 2 չիպով, սակայն այն կարժենա ընդամենը 200 յուան ​​(մոտ 275 դոլար):

GSMArena կայքը, հղում անելով ինսայդերական աղբյուրներին, տեղեկացնում է, որ Realme GT Neo6-ը կլինի այս գնային սեգմենտի առաջին սմարթֆոնը, որը կունենա առաջատար սմարթֆոններում կիրառվող սարքավորումներ, այդ թվում՝ կորպուսի ալյումինե շրջանակ:

Ըստ լուրերի՝ սարքը կունենա OLED էկրան՝ նեղ շրջանակով և 144 Հց թարմացման արագությամբ: Այն նաև կստանա 50 ՄՊ հիմնական տեսախցիկ՝ օպտիկական կայունացմամբ (OIS): Սմարթֆոնը կունենա նաև 100 Վտ լարային լիցքավորման աջակցություն:

Realme GT Neo6-ի պաշտոնական շնորհանդեսը սպասվում է 2024-ի սկզբին։ Նախորդը՝ Realme GT Neo5-ը (գլոբալ անվանումը՝ Realme GT3), ներկայացվել է 2023-ի փետրվարին և ունի ռեկորդային՝ 240 Վտ լիցքավորման հզորություն, Snapdragon 8+ Gen 1 չիպ և առավելագույն կոնֆիգուրացիա՝ 16 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողություն։

Realme-ն նաև նախատեսում է մոտ ապագայում ներկայացնել GT6 ֆլագմանը, որը կհամալրվի վերջին Snapdragon 8 Gen 3 չիպով, պերիսկոպի տեսախցիկով և USB 3.2-ով։


 
 
 
 
  • Արխիվ