Վատ նորություն. Xiaomi-ն այլևս չի ունենա էժան ֆլագմաններ, իսկ Xiaomi 15-ն ավելի թանկ կլինի, քան Xiaomi 14-ը

9 նոյեմբերի, 2023  16:33

Xiaomi 15 սմարթֆոնի մեկնարկային գինը Xiaomi 14-ի համեմատ ավելի բարձր կլինի, այս մասին հայտարարել է Xiaomi-ի ղեկավար Լեյ Ցզյունը։

Նա Weibo սոցիալական ցանցում հրապարակել է հաղորդագրություն, որում հիշատակել է Xiaomi 14 մոդելի բնութագրերը և հարցրել, թե ինչ ցանկություններ ունեն օգտատերերը հաջորդ մոդելի վերաբերյալ։ Օգտատերերը, հավանաբար որպես հեգնանք Xiaomi 14-ի ցածր գնի վերաբերյալ (այն Չինաստանում սկսվում է ընդամենը 545 դոլարից), առաջարկել են «թանկացնել» ֆլագմանային նոր մոդելը:

Սրան ի պատասխան Լեյ Ցզյունը գրել է. «[Xiaomi 15]-ի մեկնարկային գինը հաստատ կբարձրանա։ Մենք ձգտում ենք բարելավել արտադրանքի ֆունկցիոնալությունը և օգտագործման հարմարավետությունը»:

Շատ օգտատերերի համար սա, սակայն, չափազանց տհաճ նորություն է, քանի որ Xiaomi-ն միշտ մարդկանց գրավել է գին-որակ շատ շահավետ հարաբերակցությամբ: Իսկ եթե ընկերության սմարթֆոնները թանկանան, ապա դրանք կարող են ավելի քիչ մրցունակ լինել շուկայում, որտեղ, թանկարժեք սմարթֆոնների պակաս առանց այդ էլ չկա և չի եղել։


 
 
 
 
  • Արխիվ