Որո՞նք են կատարողական ցուցանիշներով հոկտեմբերի ամենահզոր սմարթֆոնները

7 նոյեմբերի, 2023  10:31

Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող AnTuTu կայքը հրապարակել է համաշխարհային շուկայում ըստ կատարողական ցուցանիշների հոկտեմբերի ամենահզոր սմարթֆոնների վարկանիշային աղյուսակը։

Ամենահզոր սմարթֆոն է ճանաչվել OnePlus Ace 2 Pro-ն, որը հավաքել է 1,64 մլն միավոր։ Դրան հաջորդում են խաղային Red Magic 8 Pro+-ը (1,63 մլն միավոր) և Asus ROG Phone 7-ը (1,6 մլն միավոր): Չորրորդ և հինգերորդ տեղերը բաշխվել են Xiaomi 13 (1,55 մլն միավոր) և Xiaomi 3 Pro-ի (1,54 մլն միավոր) միջև։ Ընդ որում, Pro տարբերակը 11,000 միավորով զիջում է բազային տարբերակին։

Samsung Galaxy S23+-ն (1,53 մլն միավոր) և Galaxy S23 Ultra-ն (1,53 մլն միավոր) զբաղեցրել են համապատասխանաբար վեցերորդ և յոթերորդ տեղերը։ S23+-ի և Ultra-ի հավաքած միավորների տարբերությունը կազմել է գրեթե 9000 միավոր՝ հօգուտ S23+-ի։

Antutu rating.jpg (109 KB)

Ութերորդից տասներորդ հորիզոնականները զբաղեցնում են Xiaomi 13T Pro-ն (1,49 մլն միավոր), Samsung Galaxy S23-ը (1,48 մլն միավոր) և Redmi K60 Ultra-ն (1,47 մլն միավոր):

Վարկանիշային այս աղյուսակը կազմված է հիմնականում Snapdragon 8 Gen 2 չիպ ունեցող սարքերից, բացառությամբ Xiaomi 13T Pro-ի և Redmi K60 Ultra-ի, որոնք ստացել են MediaTek Dimensity 9200+ պրոցեսոր:

Կատարողական ցուցանիշներով ամենահզոր սմարթֆոնների համաշխարհային այս ցուցակը էապես տարբերվում է ավելի վաղ կազմված չինական ցուցակից, որում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել էին Xiaomi 14-ը և 14 Pro-ն։ Երկուսն էլ աշխատում են վերջին Snapdragon 8 Gen 3 չիպով։ Երկու սմարթֆոններն էլ հավաքել էին միջինը 1,9 միլիոն միավոր։


 
 
 
 
  • Արխիվ