iPhone 16-ը նոր կոճակ կունենա, որի նպատակը դեռ գաղտնի է․ ինսայդերը հետաքրքիր տեղեկություններ է հրապարակել

3 նոյեմբերի, 2023  12:20

Apple-ի սմարթֆոնների հաջորդ սերնդի ներկայացուցիչը՝ iPhone 16-ը, որի թողարկումն ակնկալվում է 2024-ին, կունենա նոր սենսորային կոճակ։ Ճիշտ է, այս կոճակի նպատակը դեռ գաղտնիք է բոլորի համար։ Այս մասին հայտնում է MacRumors-ը՝ վկայակոչելով Weibo սոցիալական ցանցի տեղեկատվությունը։

iPhone 16-ում նորամուծությունների մասին տեղեկություններ է հայտնել Instant Digital անունով հայտնի աղբյուրը: Ըստ նրա՝ ենթադրվում է, որ նոր կոճակը տեղակայված կլինի սարքի ծայրերից մեկում և հավանաբար այն հնարավոր կլինի ծրագրավորել: Այնուամենայնիվ, այս կոճակի կոնկրետ նպատակը մնում է անհայտ, քանի որ այն կլինի ի լրումն արդեն գոյություն ունեցող միացման/անջատման ու ձայնի կարգավորման ֆիզիկական կոճակներին։

MacRumors-ին այլ աղբյուրներից հայտնի է դարձել, որ նոր կոճակը տեղադրվելու է միացման/անջատման կոճակի կողքին և Apple-ի ներքին փաստաթղթերում նշված է որպես «նկարելու կոճակ»: iPhone 16-ում կներդրվի նաև 5G ցանցի համար միլիմետրանոց ալեհավաք, սակայն կտեղափոխվի նոր տեղ՝ միացման/անջատման կոճակի և նոր սենսորային կոճակի միջև։

Հայտնի է նաև, որ iPhone 16-ի բոլոր մոդելները կստանան նույն Apple A18 չիպերը՝ տարբեր կատարողականությամբ։ Այս չիպերը պատրաստվելու են TSMC-ի կողմից մշակված առաջադեմ 3 նմ պրոցեսի տեխնոլոգիայի միջոցով: Իսկ առաջատար iPhone 16 Pro-ն և iPhone 16 Pro Max-ը կհամալրվեն 48 ՄՊ լայնանկյուն ոսպնյակով, որը կդառնա iPhone-ի տեսախցիկների էվոլյուցիայի նոր փուլ։

Տեղեկություններ կան նաև, որ նորագույն սմարթֆոնները կլինեն ամենամեծը ընկերության պատմության մեջ. iPhone 16 Pro-ն և 16 Pro Max-ը կունենան համապատասխանաբար 6,3 և 6,9 դյույմ անկյունագծով էկրաններ։


 
 
 
 
  • Արխիվ