Apple-ը մշակում է ընկերության պատմության մեջ ամենամեծ iPhone-ը. ի՞նչ չափեր կունենան iPhone 16 Pro-ն և 16 Pro Max-ը

9 մայիսի, 2023  18:10

Apple-ը նախատեսում է 2024-ին թողարկել ընկերության պատմության մեջ ամենամեծ սմարթֆոնները. iPhone 16 Pro-ն և 16 Pro Max-ը համապատասխանաբար կստանան 6,3 և 6,9 դյույմ անկյունագծով էկրաններ։

Display Supply Chain Consultants ընկերության հիմնադիր և վերլուծաբան Ռոս Յանգը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ դրանք Apple-ի առաջիկայում ներկայացվելիք սմարթֆոնների միայն մոտավոր պարամետրերն են։ Իսկ ավելի ճշգրիտ տվյալներ նա խոստացել է բացահայտել Display Week կոնֆերանսի ժամանակ, որը տեղի կունենա Լոս Անջելեսում մայիսի 23-25-ը։ Հենց այդտեղ էլ կգաղտնազերծվի էկրանների նոր հարաբերակցության մասին ինֆորմացիան։

Apple-ի Pro և Pro Max սմարթֆոնների բոլոր վերջին տարբերակների էկրանների անկյունագիծը կազմել է համապատասխանաբար 6,1 և 6,7 դյույմ։ Եթե ​​iPhone 16 Pro Max-ն իրոք ստանա 6,9 դյույմանոց մատրիցա, ապա այն իսկապես կդառնա Apple-ի պատմության ամենամեծ սմարթֆոնը: Այսպիսի սմարթֆոնի թողարկմամբ Apple-ը, հավանաբար, կդադարեցնի 7 դյույմանոց անկյունագծով էկրաններ ունեցող iPad Mini պլանշետների շարքի արտադրությունը։

Հիշեցնենք, որ iPhone 16 Pro-ն և Pro Max-ը կներկայացվեն 2024-ի աշնանը։ Սպասվում է, որ բացի մեծ էկրաններից, սմարթֆոնները կստանան նաև ձայնի կարգավորման հատուկ կոճակներ։


 
 
 
 
  • Արխիվ