iPhone 16-ի բոլոր մոդելները կստանան TSMC-ի նույն չիպերը, սակայն կունենան տարբեր հզորություններ

16 հոկտեմբերի, 2023  21:38

iPhone 16 սմարթֆոնների ողջ շարքը կստանա Apple-ի նոր A18 չիպերը, որոնք պատրաստված են TSMC-ի նոր 3 նմ տեխպրոցեսի տեխնոլոգիայով, սակայն սմարթֆոնների ստանդարտ և Pro/Max մոդելների չիպերի միջև հզորությունների տարբերություն, այդուհանդերձ, կլինի։ Այս մասին հայտնում է WCCFTech կայքը՝ հղում անելով վերլուծաբան Ջեֆ Պյուին։

Ըստ նրա տեղեկությունների՝ հաջորդ տարի iPhone 16-ի բոլոր մոդելները կթարմացվեն TSMC-ի N3E տեխնոլոգիայի միջոցով մշակած երկրորդ սերնդի 3 նմ տեխպրոցեսով չիպերով։ Մասնավորապես, iPhone 16-ի ստանդարտ մոդելները կստանան A18 Bionic պրոցեսորներ, իսկ Pro տարբերակները՝ A18 Pro չիպեր։ Սա նշանակում է, որ ստանդարտ մոդելները կստանան նույն N3E-ի վրա հիմնված չիպերը, բայց իրենց կատարողականությամբ դրանք ամեն դեպքում կզիջեն առաջատար մոդելների չիպերին։

Նշենք, որ ներկայիս iPhone 15 Pro և 15 Pro Max մոդելներն ստացել են Apple-ի նոր 3 նմ տեխպրոցեսով պատրաստված A17 Pro չիպը, մինչդեռ iPhone 15 և 15 Plus մոդելները ստացել են անցյալ տարվա 4 նմ A16 Bionic չիպը:

TSMC-ն նախկինում N3B-ից անցել է N3E տեխնոլոգիայի՝ վերջինիս բարձր կատարողականության շնորհիվ։ Մատակարարն արդեն սկսել է օգտագործել N3E տեխնոլոգիան զանգվածային արտադրությունում։ TSMC-ի անցումը N3E տեխնոլոգիային կապահովի կատարողականի զգալի բարելավում N3B-ի համեմատ: Բացի դրանից, այս բարելավումը նաև օգնում է բարձրացնել սարքերի էներգաարդյունավետությունը:


 
 
 
 
  • Արխիվ