Steam-ի 10 ամենացանկալի խաղերը

31 հոկտեմբերի, 2022  18:43

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Steam-ի ամենացանկալի խաղերի ցանկը գլխավորում է ռուսական Fntastic ստուդիայի MMO-շութեր ժանրի The Day Before խաղը՝ գոյատևման որոշ էլեմենտներով: Այժմ վարկանիշային աղյուսակն ունի նոր առաջատար՝ Warner Bros Games-ի և Avalanche Software-ի մշակած Hogwarts Legacy ֆանտաստիկ դերախաղը:

SteamDB վարկածով Steam-ի ցանկալի ցուցակում հայտնվելու քանակով լավագույն խաղերի տասնյակը (նշենք, որ ցուցակում հաշվի չեն առնվում նույն խաղի տարբեր թողարկումները) ներկայումս հետևյալ տեսքն ունի.

  1. Hogwarts Legacy,
  2. The Day Before,
  3. Starfield,
  4. Hollow Knight: Silksong,
  5. Party Animals,
  6. Manor Lords,
  7. Warhammer 40,000: Darktide,
  8. T.A.L.K.E.R. 2: Heart of Chornobyl,
  9. Frostpunk 2,
  10. Sons of the Forest։

Hogwarts Legacy-ի գործողությունները տեղի են ունենում Հարի Փոթերի երևակայական տիեզերքում։ Փոթերը հսկայական թվով հետևորդներ ունի ողջ աշխարհում, ուստի զարմանալի չէ, որ այդքան շատ մարդ է սպասում խաղի թողարկմանը:

Hogwarts-Legacy

Խաղում դուք կարող եք ընտրել ձեր ֆակուլտետը Հոգվարթսում և հաճախել դասերի՝ ուսումնասիրելու կախարդություններ, պաշտպանություն մութ արվեստներից, սովորել բուսաբանություն և տարբեր հեղուկներից կախարդական ազդեցություն ունեցող նյութերի պատրաստում, ինչպես նաև ուսումնասիրել բաց աշխարհը գրքերից և ֆիլմերից ծանոթ վայրերով՝ Արգելված անտառ, «Գրինգոտս» կախարդական բանկ, Հոգսմիդ գյուղը և այլն։

Ակնկալվում է, որ խաղը կթողարկվի 2023 թ․ փետրվարի 10-ին սեղանի անհատական համակարգիչների (Steam, EGS) և PS4, PS5, Xbox One, Xbox Series X և S սարքերի համար: Խաղն այժմ արդեն կարելի է նախապես պատվիրել՝ 26.99 դոլարով:

Ակնկալվում է, որ խաղը կթողարկվի նաև Nintendo Switch-ի համար, սակայն այդ հարթակում թողարկման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ:

The-Day-Before

Ինչ վերաբերում է The Day Before-ին, ապա սպասվում է, որ խաղը կթողարկվի 2023 թ․ մարտի 1-ին սեղանի անհատական համակարգիչների համար (Steam): Խաղի սյուժեի մասին քիչ բան է հայտնի, բայց կարող եք դիտել խաղի մասին պատմող տեսանյութ, որում նաև կադրեր կան խաղից և որը հնարավորություն կտա գնահատել խաղի մթնոլորտը։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ