Հեռախոսի պայթյունի հետևանքով երեխան լուրջ վնասվածքներ է ստացել

25 հոկտեմբերի, 2023  16:20

Ինգուշեթիայի Մալգոբեկ քաղաքում յոթամյա տղան ծանր վիրավորվել է այն բանից հետո, երբ կրակի մեջ նետված հին բջջային հեռախոսը պայթել է։ Պայթյունի հետևանքով երեխայի դեմքը ձևախեղվել է, հայտնում է Shot Telegram ալիքը՝ անդրադառնալով միջադեպին։

Տելեգրամյան այս ալիքի տվյալներով՝ երեխան ընկերներին հրավիրել է իրենց տուն, հյուրերից մեկն իր հետ հին բջջային հեռախոս է բերած եղել։ Խարույկի շուրջ ժամանակ անցկացնելու ընթացքում տղաներն սկսել են զվարճանալ և հեռախոսը նետել խարույկի մեջ, ինչից հետո էլ տեղի է ունեցել պայթյունը՝ իր ողբերգական հետևանքներով։

Պայթյունից անմիջապես հետո դուրս նետված մեծահասակները տեսել են, որ երեխան դեմքի շրջանում ծանր վնասվածքներ ունի և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել է գլխի փակ վնասվածք, ուղեղի ցնցում, ճակատի և քթի կոտրվածքներ, աչքի այրվածքներ։

Երեխան այս պահին գտնվում է բժշկական հսկողության տակ, մինչ ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։


 
 
 
 
  • Արխիվ