9 կանոն, որ կօգնեն անվտանգ օգտվել համացանցից՝ ռիսկերի չենթարկելով անձնական տվյալներն ու ֆինանսները

24 հոկտեմբերի, 2023  20:24

Բացելով չստուգված հղում կամ թողնելով մեր անձնական տվյալները նոր կայքում՝ մենք մեզ վտանգում ենք հայտնվել հանցագործների ձեռքում: Չարագործներն արդեն հորինել են հարյուրավոր խարդախ սխեմաներ, մշակել են տասնյակ վնասակար հավելվածներ։ Իհարկե, անհնար է հետևել հաքերների բոլոր հնարքներին, բայց միանգամայն հնարավոր է պաշտպանվել վտանգներից՝ հետևելով հետևյալ այս ինը կանոններին։

Ուժեղ գաղտնաբառ

Առաջին հերթին ձեր բոլոր օգհաշիվներում տարբեր գաղտնաբառեր կիրառե՛ք։ Ավելի լավ է ընտրել տառերի և թվերի բարդ համակցություններ, որոնք դժվար է կոտրել: Մի՛ մոռացեք սոցիալական ցանցերում երկգործոն նույնականացումն ակտիվացնելու մասին և տվյալ սեսիան ավարտելուց հետո անպայման դո՛ւրս եկեք ձեր օգտահաշվից, հատկապես, եթե մուտք եք գործել ուրիշի սարքով: Հիշե՛ք, որ չպետք է գաղտնաբառերը պահեք ձեր հեռախոսում կամ ուղարկեք դրանք սոցցանցերի միջոցով: Բացե՛ք մի քանի էլփոստեր՝ անձնական, աշխատանքային և ժամանցային:

Զգուշացե՛ք ֆիշինգից

Մի՛ բացեք կասկածելի հղումներ նամակներում և մեսենջերներում: Դրանք կարող են վտանգավոր կոդ պարունակել, հատկապես զգո՛ւյշ եղեք «.exe» ընդլայնմամբ ֆայլերի հետ աշխատելիս: Նույն կանոնները կիրառելի են անհայտ հավելվածների դեպքում, որոնք չարժե տեղադրել ձեր սարքերում։ Օգտվե՛ք միայն պաշտոնական App Store, Google Play և Windows Market խանութներից: Մի՛ մոռացեք, որ ձեր ընկերների օգտահաշիվները սոցցանցերում կարող են կոտրած լինել, և նրանց գումար փոխանցելու խնդրանքները կարող են նաև խաբեբաների ձեռքի գործը լինել: Համոզվե՛ք, որ դժվարության մեջ գտնվող անձը իսկապես նա է, ում ճանաչում եք:

Wi-Fi-ը կարևոր է

Մի՛ վստահեք չստուգված Wi-Fi կապերին, որոնք գաղտնաբառ չեն պահանջում, ամենից հաճախ դրանք հանդիպում են հասարակական վայրերում: Հարձակվողները կարող են դրանք օգտագործել անձնական տվյալները գողանալու համար: Անջատե՛ք Wi-Fi-ը, երբ այն չի օգտագործվում: Այս կերպ դուք կարող եք պաշտպանել ձեզ և խնայել մարտկոցի էներգիան: Խորհուրդ Google Chrome-ի, Firefox-ի և Opera-ի օգտատերերի համար. եթե դուք հաճախ եք ճանապարհորդում և համացանց մուտք եք գործում նոութբուքից հասարակական վայրերում, տեղադրեք բրաուզերի հատուկ ընդլայնում, որպեսզի ապահով մուտք գործեք համացանց:

VPN-ի խնդիրը

VPN-ների մեծ տարածումն արդեն հանգեցրել է տվյալների զանգվածային արտահոսքի։ Երբ օգտատերերը փորձում են արգելափակված կայք բացել, շատերը մոռանում են այս մասին: Այնուամենայնիվ, միշտ էլ ռիսկեր կան։ Անվճար ծառայությունների գործառնական սկզբունքն ամբողջությամբ թափանցիկ չէ։ Դրանց սեփականատերերը կարող են փոխանցել ձեր տվյալները և թրաֆիկը երրորդ կողմերին: Նման հավելվածներ տեղադրելիս ուշադի՛ր կարդացեք համաձայնագիրը: Ընտրե՛ք վճարովի տարբերակները, կամ ավելի լավ է, ընդհանրապես խուսափել դրանցից:

Հրաշարգործ ծրագրեր

Տեղադրե՛ք և թարմացրե՛ք հակավիրուսային ծրագրերը: Հնացած տարբերակները կարող են չերաշխավորել պաշտպանություն վնասակար ծրագրերից: Աշխարհում ամեն օր հայտնվում են մի քանի նոր վիրուսներ, ուստի ծրագրաշարը պետք է հնարավորինս հաճախ տեղեկություններ ստանա դրանց դեմ պայքարելու մեթոդների մասին:

Ժամանակն է թարմացնել ՕՀ-ն

Պարբերաբար թարմացրե՛ք ձեր սարքի օպերացիոն համակարգը: Կրկնօրինակե՛ք ձեր տվյալները: Հետևե՛ք 3-2-1 կանոնին. ստեղծե՛ք մեկ հիմնական և երկու կրկնօրինակ: Պահպանե՛ք երկու օրինակ տարբեր ֆիզիկական կրիչներում, և մեկը՝ ամպային պահեստում (Google Drive, Yandex.Disk, Acronis-ի հատուկ լուծումներ): Մի՛ մոռացեք կրկնօրինակել բոլոր սարքերը՝ սմարթֆոններ, պլանշետներ, համակարգիչներ/նոութբուքներ և պարբերաբար մաքրել որոնման պատմությունն ու քեշը ձեր բրաուզերում:

Անձնական, ոչ հրապարակային

Մի՛ ուղարկեք գաղտնի տվյալներ (բանկային քարտի համար, PIN կոդ, անձնագրի տվյալներ) մեսենջերների միջոցով: Ավելի լավ է սկանավորված փաստաթղթերով նամակները ջնջել դրանք ուղարկելուց կամ ստանալուց անմիջապես հետո, պետք չէ դրանք պահել փոստում։ Մի՛ կիսվեք ձեր յուրաքանչյուր քայլով սոցիալական ցանցերում: Ձեզ կարող են հետևել չարագործները, որոնք հետագայում կօգտվեն դրանից:

Հոգ տարեք երեխաների անվտանգության մասին

Ձեր երեխայի համար ապահով ռեժիմ սահմանե՛ք: Դա անելու համար ստեղծե՛ք առանձին օգտահաշիվ որոնման համակարգի կայքում կամ օգտագործե՛ք երեխաների որոնման համակարգերը՝ Гогуль կամ Спутник.дети: Նույնը կարելի է անել սարքի հետ՝ կարող եք հետևել համացանցում անցկացրած ժամերի քանակին, տեսնել թրաֆիկի պատմությունը և արգելափակել որոշ ռեսուրսներ:

Ձեր ֆինանսների անվտանգությունը

Առցանց վճարումների համար առանձին քարտ պահե՛ք: Ակտիվացրե՛ք բոլոր գործարքների վերաբերյալ SMS ծանուցումների ծառայությունը: Այս կերպ դուք կարող եք արագ նկատել, եթե ձեր քարտը վտանգված է և արգելափակել այն: Աշխատե՛ք սոցցանցերում ոչինչ չգնել, հատկապես՝ կանխավճարով։ Ուսումնասիրե՛ք խանութի պատմությունը համացանցում, ստուգե՛ք կոնտակտները, պարզե՛ք, թե արդյոք կարող եք գնալ այնտեղ և անձամբ հանդիպել: Ձեռքբերման կանոնների համաձայն՝ վաճառողի կայքը պետք է պարունակի տեղեկություն այն մասին, թե ով է ընդունում վճարումը: Կարծիքներ կարդալիս ուշադրությո՛ւն դարձրեք, որ դրանք լինեն բազմազան։


 
 
 
 
  • Արխիվ