Ներկայացվել է նոր DALL-E 3 պատկերի գեներատորը. Այն կներկառուցվի ChatGPT-ում

21 սեպտեմբերի, 2023  17:07

OpenAI-ը ներկայացրել է DALL-E 3 պատկերների գեներատորի նոր տարբերակը և նախատեսում է այն ինտեգրել ChatGPT-ում: Այս գեներատորն ի վիճակի է ավելի լավ հասկանալ հարցումները, վերլուծել բարդ հրահանգները և ստեղծել ավելի մանրամասն պատկերներ՝ համեմատած DALL-E 2-ի՝ գեներատորի նախորդ տարբերակի հետ:

DALL-E 3-ը բարելավել է իր հմտությունները դետալների մշակման մեջ, ներառյալ մարդկային ձեռքերի պատկերները: Նրա աշխատանքի արդյունքները, ըստ մշակողների, զգալիորեն գերազանցում են DALL-E 2-ին։

DALLE-3-2.jpg (134 KB)

DALL-E 3-ը նախատեսվում է ինտեգրել ChatGPT Plus և Enterprise չաթ-բոտերին, որոնք օգտատերերին հնարավորություն կտան ստեղծել ավելի ճշգրիտ պատկերներ և հարմարեցնել հարցումները՝ հիմնվելով արդյունքների վրա:

DALLE-3-1.jpg (176 KB)

DALL-E 3-ն հոկտեմբերին հասանելի կլինի ChatGPT Plus-ի և Enterprise-ի բաժանորդներին API-ի միջոցով:

DALLE-3-3.jpg (81 KB)

Նշվում է, որ DALL-E 3-ի միջոցով ստեղծված պատկերները պատկանում են օգտատերերին, և դրանք օգտագործելու թույլտվություն չի պահանջվում։ Այնուամենայնիվ, գեներատորը կսահմանափակի հասարակական գործիչների հետ կապված կամ վնասակար կողմնակալություն պարունակող պատկերների ստեղծումը՝ ապատեղեկատվության տարածման ռիսկը նվազեցնելու համար:


 
 
 
 
  • Արխիվ