iPhone 15 Pro-ն արդեն չինական խանութներում է, սակայն վաղաժամ ակտիվացման համար խոշոր տուգանք է սպառնում (լուսանկար)

4 սեպտեմբերի, 2023  16:18

Չինաստանում օգտատերերն արդեն հրապարակում են գործարանային փաթեթավորմամբ iPhone 15 սմարթֆոնների լուսանկարները, որոնք արդեն հայտնվել են տեղական խանութներում, սակայն դրանց վաղաժամ ակտիվացման համար խոշոր տուգանք է սահմանված։

Սմարթֆոնի տուփին կա գրություն, որ եթե այն հեռախոսն ակտիվացվի մինչև 2023-ի սեպտեմբերի 13-ի ժամը 08:01-ը, ապա վաճառողին սպառնում է 27,500 դոլար տուգանք յուրաքանչյուր ակտիվացման համար։

Կոնկրետ այս լուսանկարում iPhone 15 Pro հեռախոս է գործարանային փաթեթավորմամբ։

iphone 15 pro.jpg (260 KB)

Անցյալ շաբաթ վստահելի վերլուծաբան և ինսայդեր Մինգ-Չի Կուոն տեղեկացրել էր, որ Apple-ն սկսում է iPhone 15 Pro Max-ի զանգվածային առաքումը՝ չնայած մատակարարման շղթայի խնդիրների մասին տեղեկություններին:

Bloomberg-ի հայտնի ինսայդեր և լրագրող Մարկ Գուրմանը տեղեկացրել է, որ Apple-ը հրաժարվել է iPhone 15 Pro Max կամ Ultra ինդեքսով սմարթֆոն թողարկել 2023-ին։ Նրա խոսքով՝ սովորական iPhone 15 Pro Max-ի կամ նոր iPhone 15 Ultra-ի փոխարեն, որոնց մասին շատ խոսակցություններ էին շրջանառվում, Apple-ը կներկայացնի iPhone 15 Pro-ի ինչ-որ ավելի մեծ տարբերակ։

«Հստակության համար ասեմ, որ Pro Max և Ultra տարբերակներ չեն լինի: Կլինի միայն չորս մոդել՝ [iPhone] 15, 15 Plus, 15 Pro և ավելի մեծ 15 Pro»,- գրել է Գուրմանը։

Նշենք, որ Apple-ը պաշտոնապես հաստատել է, որ աշնանային շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին՝ Սթիվ Ջոբսի անվան թատրոնում՝ Կուպերտինոյում գտնվող Apple Park կամպուսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): Այն կանցկացվի Wonderlust կարգախոսի ներքո, որն անգլերենից թարգմանվում է որպես «հրաշքների ծարավ»:

Նոր սարքերը, վաճառքի կհանվեն սեպտեմբերի 22-ին, իսկ նախապատվեր հնարավոր կլինի անել արդեն սեպտեմբերի 15-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ iPhone 15-ի շնորհանդեսից հետո iPhone 14 Pro-ն և Pro Max-ը կհանվեն արտադրությունից, մյուս հեռախոսների գները կիջեցվեն։


 
 
 
 
  • Արխիվ