Հայտնի է, թե գունային քանի տարբերակ կունենա iPhone 15-ը

23 օգոստոսի, 2023  14:26

Բազային iPhone 15 սմարթֆոնները կթողարկվեն հինգ գույնով, որոնց թվում կլինեն նոր երանգներ, այս մասին X-ի (նախկինում՝ Twitter) իր էջում գրել է ինսայդեր Unknownz21-ը:

Ըստ աղբյուրի՝ Apple-ը iPhone 15-ի համար փորձարկվել է գունային առնվազն վեց տարբերակ, որոնցից վաճառքում կհայտնվեն միայն հինգը։ Ընկերության կողմից դիտարկվող գույների թվում են կապույտը, վարդագույն-ոսկեգույնը կամ գունատ վարդագույնը, կանաչը, նարնջագույնը, դեղինը, սևը կամ բազալտագույնը։

Հինգ գույնի մասին ինֆորմացիան հաստատում են նաև նախկինում արտահոսած լուսանկարները, որոնցում երևում էին հինգ տարբեր գույնի USB-C մալուխներ՝ նախատեսված iPhone 15-ի համար: Եթե ​​արտահոսքը ճիշտ է, ապա iPhone 15-ը կթողարկվի սև, դեղին, վարդագույն, կապույտ և յասամանագույն տարբերակներով։

iPhone 15-ի, Apple Watch Series 9-ի և Watch Ultra-ի երկրորդ սերնդի խելացի ժամացույցների շնորհանդեսը, ըստ լուրերի, տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։ ԱՄՆ-ում նորույթները կարող են վաճառքի հանվել արդեն սեպտեմբերի 22-ից։ Այնուամենայնիվ, որոշ ինսայդերներ պնդում են, որ առաջատար iPhone 15 Pro-ի և 15 Pro Max-ի թողարկումը կարող է հետաձգվել մի քանի շաբաթով:

Նշենք, որ Foxconn-ն արդեն սկսել է iPhone 15-ի արտադրությունը Հնդկաստանում, իսկ մինչ այդ արդեն հայտնի է դարձել, որ Apple-ը որոշել է ավելի քիչ iPhone 15 արտադրել։ Բացի դրանից, հայտնի է, որ iPhone 15-ը կստանա Apple սմարթֆոնների պատմության մեջ ամենաարագ լիցքավորումը։


 
 
 
 
  • Արխիվ