iPhone 15-ը կստանա Apple սմարթֆոնների պատմության մեջ ամենաարագ լիցքավորումը

18 օգոստոսի, 2023  14:15

Apple-ը նախատեսում է բարձրացնել լիցքավորման արագությունը իր նոր iPhone 15 սմարթֆոններում, հայտնում է 9to5mac պորտալը։

Աղբյուրի համաձայն՝ նոր սարքերը կունենան մինչև 35 Վտ լիցքավորման աջակցություն, ինչը 15 Վտ-ով ավելի է, քան ներկայիս iPhone 14-ի և 14 Plus-ի, և 8 Վտ-ով ավելի, քան iPhone 14 Pro-ի և 14 Pro Max-ի լիցքավորման աջակցությունը: Ընդորում՝ հայտնի չէ, թե արդյոք սա կվերաբերի iPhone 15-ի բոլոր մոդելներին, թե միայն ավելի հին Pro տարբերակներին։

Սա առաջընթաց է Apple-ի համար, որն ավանդաբար զիջում է մրցակիցներին իր սմարթֆոնների լիցքավորման արագության առումով: Օրինակ՝ ժամանակակից Android սմարթֆոններն առաջարկում են 67 Վտ, 80 Վտ 120 Վտ, 150 Վտ և նույնիսկ 240 Վտ հզորությամբ լիցքավորում։ Այնուամենայնիվ, Samsung-ի առաջատար մոդելներն աջակցում են մինչև 45 Վտ, իսկ վերջին սերնդի Google Pixel 7 Pro սմարթֆոնը՝ ընդամենը 23 Վտ լիցքավորում։

Ըստ փորձագետների՝ ամենայն հավանականությամբ, Apple-ը պատրաստ չէ արմատական ​​փոփոխությունների և նախընտրում է ավելի անվտանգ լիցքավորում, որը չի ենթարկում մարտկոցի արագ մաշվածություն:

iPhone 15 շարքի սմարթֆոնների պրեզենտացիան նախատեսված է սեպտեմբերին։

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ iPhone-ի բաղադրիչների հետ կապված խնդիրների պատճառով Apple-ը որոշել է ավելի քիչ iPhone 15 արտադրել։ Ընդորում՝ Foxconn-ն արդեն սկսել է iPhone 15-ի արտադրությունը Հնդկաստանում։

Ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ iPhone 15 Pro-ի USB-C միակցիչը 40 անգամ ավելի արագագործ կլինի, քան iPhone 15-ի դեպքում։


 
 
 
 
  • Արխիվ