Samsung-ը սմարթֆոնի համար 440 ՄՊ տեսախցիկ է մշակում. ո՞ր մոդելում այն կկիրառվի

18 օգոստոսի, 2023  18:21

Samsung ընկերությունն սկսել է 440 ՄՊ ռեկորդային լուծաչափով ISOCELL HU1 տեսախցիկներ մշակել սմարթֆոնների համար։ Այս մասին հայտնում է Wccftech-ը։

«Samsung-ը նախատեսում է գերազանցել սենսորի համար նախատեսված 200 ՄՊ շեմը, ընկերությունը պատրաստվում է 2024-ի երկրորդ կեսին երեք նոր սենսոր թողարկել, որոնցից մեկը կլինի 440 ՄՊ»,- ասել է հայտնի ինսայդեր Revegnus-ը։

Այս պահին Galaxy S23 Ultra մոդելում արդեն օգտագործվում է 200 ՄՊ հիմնական սենսոր։ Այնուամենայնիվ, դեռևս չկա ստույգ տեղեկություն, թե կոնկրետ որ սմարթֆոնի մոդելը կստանա 440 ՄՊ սենսորը։

Revegnus-ը նաև տեղեկություն է տարածել 200 ՄՊ նոր HP7 տեսախցիկի մշակման մասին, որի պիքսելային չափը 0,6 մկմ է:

Կարևոր է նշել, որ ներկայիս պրոցեսորները 440 ՄՊ լուծաչափով սենսորների աջակցություն չունեն: Այս առումով Samsung-ը նախատեսում է ստեղծել նոր պրոցեսոր, որը կարող է մշակել այսպիսի բարձրորակ պատկեր։

Wccftech-ի փորձագետների կարծիքով՝ բոլոր երեք նոր սենսորները կթողարկվեն 2024-ի երկրորդ կեսին, իսկ 440 ՄՊ սենսորը, ամենայն հավանականությամբ, կկիրառվի պրեմիում Galaxy S25 Ultra մոդելում:


 
 
 
 
  • Արխիվ