Փորձագետն ասել է, թե որն է մարդկության համար արհեստական բանականության գլխավոր վտանգը

10 հուլիսի, 2023  19:19

Արհեստական բանականության արագ զարգացման հետ կապված հիմնական վտանգը մարդու կյանքի նկատմամբ վերահսկողության գերազանցումն է և նրա ճակատագրի վերահսկողությունը։ Այս մասին Riamo.ru-ին տված հարցազրույցում ասել է ռեժիսոր, պրոդյուսեր, տնտեսական գիտությունների թեկնածու Մարիա Լամարը։

Նրա խոսքով՝ ԱԲ-ն արդեն հաղթել է բանականությունների ճակատամարտում՝ հաշվի առնելով, որ նեյրոնային ցանցերն ի վիճակի են պատասխանել ցանկացած հարցի, նկարել և տեսանյութեր պատրաստել, հոդվածներ գրել և մի շարք այլ բաներ անել մարդուց լավ ու արագ։

«Եվ եթե հաշվի առնենք, որ ԱԲ-ով գործող բազմաթիվ ծրագրեր նույնպես հետևում են մարդկանց, ֆիքսում նրանց գտնվելու վայրը, ապա պատկերն ավելի պարզ է դառնում: Ակնհայտ է, որ որոշակի հանգամանքներում ԱԲ-ն ավելի լավ կիմանա, թե ինչ է պետք մարդուն և կտրականապես նրա փոխարեն որոշումներ կկայացնի աշխատանքի, առօրյայի, անձնական կյանքում»,- ասել է Լամարը:

Նա նաև հիշեցրել է, որ ԱԲ ծառայություններն արդեն կարող են ներդրվել ծանոթությունների կայքերում՝ արհեստական ​​սիրախաղի համար:

Ավելի վաղ NEWS.am Tech-ը գրել էր, թե որոնք են այն մասնագիտությունները, որոնց պարագայում արհեստական բանականությունը կփոխարինի մարդկանց։

Հիշեցնենք, որ իտալական Bending Spoons ընկերությունը՝ Evernote տեխնոլոգիական ստարտափի նոր սեփականատերը, ԱՄՆ-ում և Չիլիում աշխատանքից ազատել է Evernote-ի մնացած 98 աշխատակիցներին: Ընկերությունն անցնում է արհեստական ​​բանականության օգտագործմանը՝ ծրագրում նոր գործառույթներ մշակելու համար։


 
 
 
 
  • Արխիվ