Իտալական ՏՏ տարտափն աշխատանքից ազատել է բոլոր աշխատակիցներին. նոր գործառույթները հիմնված կլինեն ԱԲ-ի՞ վրա

10 հուլիսի, 2023  12:16

Իտալական Bending Spoons ընկերությունը՝ Evernote տեխնոլոգիական ստարտափի նոր սեփականատերը, կրճատումների երկրորդ ալիքի շրջանակում ԱՄՆ-ում և Չիլիում աշխատանքից ազատել է Evernote-ի մնացած 98 աշխատակիցներին: Ընկերությունն անցնում է արհեստական ​​բանականության օգտագործմանը՝ ծրագրում նոր գործառույթներ մշակելու համար։

Evernote-ը նշումներ  և գրառումներ անելու ծրագիր է, որն ունի նաև հավելվածներ սմարթֆոնների համար և աշխատում է բրաուզերներում: Ինչպես տեղեկացնում է Tool Finder կայքը, ընկերությունն արդեն ունի ավելի քան 50 գաղափար այն գործառույթների համար, որոնք արհեստական ​​բանականության հիման վրա կարող են ստեղծվել Evernote-ի նոր տարբերակում։

Այս գործառույթներից մեկը կլինի AI Note Cleanup-ը, որն ավտոմատ կերպով համակարգում է բազմաթիվ նշումներ թղթապանակներում՝ հիմնվելով դրանց բովանդակության և այլ բնութագրերի վրա: Բացի դրանից, գործառույթը կուղղի տառասխալներն ու կետադրական նշանները՝ հեշտացնելով գրառումներ գրելն ու դրանք խմբագրելը:

Երկրորդ գործառույթը՝ AI Search-ը, օգտատերերին հնարավորություն կտա հարցեր տալ Evernote-ին բնական լեզվով և ստանալ արագ պատասխաններ՝ հիմնվելով իրենց գրառումների բովանդակության վրա: Սա զգալիորեն կբարելավի ծրագրի օգտագործման հնարավորությունը և օգտվողներին կօգնի ավելի արագ գտնել իրենց անհրաժեշտ տեղեկությունը:


 
 
 
 
  • Արխիվ