Արեգակի վրա X դասի հզոր բռնկում է տեղի ունեցել. այն որոշ խնդիրներ է առաջացրել նաև Երկրի վրա (տեսանյութ)

4 հուլիսի, 2023  18:24

2023 թվականի հուլիսի 2-ին Արեգակի վրա տեղի ունեցավ X դասի հզոր բռնկում, որը որոշ խնդիրներ առաջացրեց նաև մեր մոլորակի վրա։ Բռնկումը, ըստ Space.com-ի, «հարված» հասցրեց Երկրի մթնոլորտին և առաջացրեց ռադիոկապի խափանում ԱՄՆ-ի և Խաղաղ օվկիանոսի որոշ շրջաններում:

Ըստ NASA-ի Solar Dynamics Observatory-ի, X1.07 դասի բռնկումը տեղի է ունեցել 15:14 EST (Երևանի ժամանակով 23:14-ին): ՆԱՍԱ-ի մասնագետների խոսքով՝ դա եղել է վառ ուլտրամանուշակագույն բռնկում, որին հատկացվել է X դաս, այսինքն՝ գոյություն ունեցող արեգակնային բռնկման ամենահզոր տեսակը։

Բռնկման աղբյուրը AR3354 հսկայական արեգակնային բիծն էր, որի լայնությունը 7 անգամ գերազանցում է Երկրի լայնությունը: Spaceweather ռեսուրսի համաձայն, ֆլեշ ճառագայթումը իոնացրել է Երկրի վերին մթնոլորտը, ինչը հանգեցրել է կարճ ալիքների ռադիոհաղորդակցության խափանմանը Միացյալ Նահանգների արևմտյան շրջաններում և Խաղաղ օվկիանոսում: Անջատումը տեւել է մոտ 30 րոպե։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Արեգակի վրա տեղի էր ունեցել X դասի մեկ այլ հզոր բռնկում, որի ինտենսիվությունը գնահատել են Х1.2 ինդեքսով։

X1.1 դասի մեկ այլ բավականին հզոր բռնկում է տեղի ունեցել փետրվարի 11-ին: Հունվարի 9-ի երեկոյան Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա ամենահզոր բռնկումը, որին շնորհվել է X1.9 դասը: Սա վերջին 5 տարվա ընթացքում երկրորդ ամենաուժեղ բռնկումն էր. առաջինը տեղի է ունեցել 2017-ի սեպտեմբերին: Իսկ այս տարի X դասի առաջին բռնկումը տեղի է ունեցել հունվարի 6-ին Երեւանի ժամանակով 04:57-ին, եւ նրան շնորհվել է X1.2 դասը: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ