«Մարսի նախերգանքը». SpaceX-ը փորձարկել է նոր Starship տիեզերանավի շարժիչները (ֆոտո, տեսանյութ)

28 հունիսի, 2023  10:38

SpaceX ավիատիեզերական ընկերությունը պատրաստվում է իրականացնել Starship հսկա հրթիռի երկրորդ փորձնական թռիչքը։ Այժմ ընկերությունն իրականացրել է Starship 25 նախատիպի նավի շարժիչների ստատիկ կրակային փորձարկում. հունիսի 26-ին տեղական ժամանակով ժամը 20:27-ին (Երևանի ժամանակով հունիսի 27-ին, ժամը 04:27-ին), բոլոր վեց Raptor շարժիչները միացվել են մոտավորապես 5 վայրկյանով:

Ընկերության հիմնադիր Իլոն Մասկը թվիթերյան իր էջում գրել է, որ տիեզերանավի փորձնական վազքը «Մարսի նախերգանքն է» և «երկրորդ թռիչքի առանցքային հանգրվանը»: Ամենայն հավանականությամբ, հենց Starship նավերը կօգտագործվեն դեպի Լուսին և Մարս ապագա առաքելություններում:

starship-new-1.jpg (164 KB)

Շարժիչները փորձարկվել են Հարավային Տեխասի SpaceX Starbase-ում: Փորձարկման ընթացքում շարժիչները միացվել են կարճ ժամանակով, մինչդեռ նավն ինքը մնացել է արձակման հարթակում։

Գործարկման հարթակը, Super Heavy ուժեղացուցիչը և Starship-ը կարող են պատրաստ լինել երկրորդ թռիչքին մոտ 6 շաբաթից, ասել է Մասկը: Այս թռիչքի շրջանակներում հրթիռը պետք է օդ բարձրացնի Starship-ը, որը ոչ լրիվ պտույտ կանի Երկրի շուրջ և վայրէջք կկատարի Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիների մոտ։

starship-new-3.jpg (102 KB)

Հիշեցնենք, որ հսկա Starship հրթիռի առաջին արձակումը տեղի է ունեցել ապրիլի 20-ին, սակայն հրթիռը ստիպված են եղել պայթեցնել արձակումից 4 րոպե անց. այն հաջողությամբ արձակվել է, բարձրացել է 39 կմ, սակայն թռիչքի երրորդ րոպեին տիեզերանավը չի առանձնացել առաջին փուլից, ինչպես նախատեսված էր։

SpaceX-ը ավելի քան 1000 փոփոխություն է կատարել Starship հրթիռում ապրիլին առաջին արձակումից ի վեր:


 
 
 
 
  • Արխիվ