Ինչո՞ւ SpaceX Starship-ը պայթեց առաջին փորձնական թռիչքի ժամանակ

21 ապրիլի, 2023  10:35

Առաջին փորձնական թռիչքի ժամանակ SpaceX Starship-ը երեկ հաջողությամբ արձակվեց, բարձրացավ 39 կմ բարձրություն, սակայն թռիչքի երրորդ րոպեին տիեզերանավի երկրորդ փուլը չառանձնացավ առաջինից, ինչպես նախատեսված էր, և տեղի ունեցավ պայթյուն։ SpaceX-ը հայտնել է, որ պայթյունը պատահականություն չէր․ այն տեղի է ունեցել առաքելության կառավարման կենտրոնի մասնագետների հրամանով։

Թռիչքի ժամանակ հրթիռը դուրս է եկել կուրսից և սկսել պարուրաձև շարժվել, և մասնագետները հասկացել են, որ շարժիչների հետ կապված խնդիր կա, և տիեզերանավին ինքնաոչնչանալու հրաման են տվել։

«Փորձնական թռիչքի ժամանակ մի քանի շարժիչներ խափանվել են, եղել է բարձրության կորուստ և տիեզերանավն է սկսել պտտվել։ Հրաման է տրվել փորձարկումն ավարտել»,- ասվում է SpaceX-ի պաշտոնական հայտարարությունում։

Ընկերությունը նաև հայտնել է, որ Տեխասի Բոկա Չիկո քաղաքում գտնվող արձակման վայրը և շրջակա տարածքը փակ կլինեն մինչև ուրբաթ։ Իսկ հաջորդ հրթիռը, ըստ առկա տեղեկությունների, արձակման համար պատրաստ կլինի մի քանի ամսից։

Նախնական պլանի համաձայն՝ Super Heavy հրթիռը պետք է վայրէջք կատարեր Մեքսիկական ծոցում՝ Բոկա Չիկա լողափից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Starship-ը պետք է անջատվեր հրթիռից թռիչքից մոտ 3 րոպե անց և զարգացներ արագություն, որը մոտ է ուղեծրային, այնուհետև այն պետք է ընկներ Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիների ափերի մոտ։

Ընկերության մասնագետները տեղի ունեցածը ձախողում չեն համարում. հրթիռը հաջողությամբ թռավ, և այն ամենը, ինչ տեղի ունեցավ հետո, գիտնականներին արժեքավոր տվյալներ կտա համակարգը բարելավելու և հաջորդ արձակմանը պատրաստելու համար:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ