iPhone-ի և iPad-ի լավագույն մոդելները. ո՞ր սարքերին արժե ուշադրություն դարձնել

5 հունիսի, 2023  14:06

Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող AnTuTu-ն ներկայացրել է Apple-ի լավագույն սմարթֆոնների և պլանշետների մայիսյան վարկանիշը։ Այն հիմնված է սարքերի իրական օգտագործողների արձագանքների և կարծիքների վրա:

Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է 2016-ի արտադրության iPhone SE-ն, որի մասին դրական արձագանքները կազմում են 97,9%-ը։

Երկրորդ տեղում iPad Air 4-ն է՝ 97,7% դրական արձագանքներով։

Ցուցակի երրորդ հորիզոնականանն զբաղեցրել է iPhone 6s Plus-ը՝ 97,1% դրական արձագանքներով։

Վարկանիշում ներառված են նաև iPhone 6s-ը (96.7%), երկրորդ սերնդի iPad Pro-ն (96.6%), iPhone 12 mini-ն (95.9%), iPhone 7-ը (95.8%), չորրորդ սերնդի iPad Pro 12.9-ն (95.6%), երկրորդ սերնդի iPhone SE-ն (95,1%) և չորրորդ սերնդի iPad Pro 11-ը (94,8%):

3txf0b3f3b1f7e39336676c33140b371e3e9os79.png (301 KB)

Նշենք, որ ցուցակը կազմվել է մայիսի 1-31-ը Չինաստանում ստացված կարծիքների հիման վրա, այլ երկրների օգտատերերի կարծիքները վարկանիշում հաշվի չեն առնվում։

Հետաքրքիր է, որ iPhone 12 mini-ն դարձել է օգտատերերից ստացած ամենաբարձր վարկանիշ ունեցող ժամանակակից Apple սմարթֆոնը: iPhone 13 mini-ն նույնպես շատ տարածված է աշխարհում, սակայն, չնայած այն հանգամանքին, որ օգտատերերը երկու սարքերն էլ այդքան հավանում են, 2022-ին Apple-ն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է մինի մոդելների արտադրությունից։

Նշենք, որ 2023-ի մարտի համար Apple-ի ամենահզոր սարքը ճանվանվել է 12,9 դյույմանոց iPad Pro 6 պլանշետը՝ հիմնված Apple M2 պրոցեսորի վրա: Հետաքրքիր է, որ ամենահայտնի սարքերի վարկանիշային աղյուսակում այս պլանշետը նույնիսկ չի հայտնվել։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ