Apple-ի 10 ամենահզոր սարքերը. վերջին iPhone-ներն ամենևին էլ առաջին տեղերում չեն

11 ապրիլի, 2023  19:34

Հայտնի AnTuTu կայքի հեղինակները կազմել են Apple-ի ամենահզոր սարքերի վարկանիշային աղյուսակը։ Ցուցակի առաջին տեղում ամենևին էլ նոր iPhone-ները չեն, այլ M2 չիպի վրա հիմնված iPad Pro-ն։

2023 թ․ մարտի ամենահզոր iOS սարքը ճանաչվել է 12,9 դյույմանոց iPad Pro 6 պլանշետը՝ հիմնված Apple M2-ի վրա։

Ահա այսպիսի տեսք ունի վարկանիշային աղյուսակը․

powerful-apple-devices

Այսպիսով, առաջինից հինգերորդ տեղերը զբաղեցրել են պլանշետների տարբեր տարբերակները, դրանցից վերջին երեքը հիմնված են ավելի հին Apple M1-ի վրա: Հետաքրքիր է, սակայն, որ առաջին երկու տեղերն զբաղեցրած 12,9 դյույմ և 11 դյույմ անկյունագծով և M2-ի վրա հիմնված iPad Pro-ների միջև տարբերությունը կազմել է ավելի քան 120,000 միավոր։

Վերջին iPhone 14 Pro-ն և 14 Pro Max-ը, որոնք թողարկվել են անցյալ տարվա վերջին, զբաղեցրել են համապատասխանաբար 6-րդ և 7-րդ տեղերը։ Ընդորում, Pro մոդելը փոքր-ինչ առաջ է հին տարբերակից։ Ութերորդ տեղում է հայտնվել ավելի հին Apple A15 Bionic-ի վրա հիմնված iPhone 13 Pro Max-ը, որն իր կատարողական ցուցանիշներով 100,000 միավորով պակաս է հավաքել, քան Apple A16 Bionic-ի վրա հիմնված նույն մոդելի սմարթֆոնը:

Իններորդ և 10-րդ տեղերը զբաղեցրել են iPad Pro 3-ը և 4-ը՝ 12,9 դյույմանոց էկրանով և Apple A12X ու A12Z չիպերով։ Հետաքրքիր է, որ ավելի քիչ օպերատիվ հիշողությամբ ավելի հին մոդելը (ընդամենը 4 ԳԲ ընդդեմ 6 ԳԲ-ի), ավելի բարձր տեղ է զբաղեցրել, թեկուզև ընդամենը 1000 միավոր տարբերությամբ:


 
 
 
 
  • Արխիվ