Նոր Assassin's Creed-ի գործողությունները վերջապես կտեղափոխվեն Ճապոնիա

12 սեպտեմբերի, 2022  12:23

Assassin's Creed-ի երկրպագուները վաղուց էին երազում, որպեսզի խաղերից մեկի գործողությունը տեղի ունենա ֆեոդալական Ճապոնիայում: Նրանց երազանքները վերջապես կիրականանան. Ubisoft Forward-ի ժամանակ ցուցադրված թիզերը հաստատել է, որ Assassin's Creed: Codename Red-ը մեզ ֆեոդալական Ճապոնիա կտանի։

Assassin's Creed: Codename Red-ի թիզերը

30 վայրկյան տեւողությամբ թիզերում ցուցադրել են վառ մայրամուտն անտառների եւ մթնոլորտային ամրոցների վրա, եւ թաքնված շեղբով եւ  ճապոնական կարճ թրով զինված նինձային, որը վայրէջք է կատարում սալիկապատ տանիքի վրա:

Թիզերն այլ բան չի ցուցադրել, իսկ նոր խաղի մասին դեռ բավական քիչ տեղեկություններ կան։

Ի՞նչ է հայտնի Assassin's Creed-ի մասին. Codename Red

Հայտնի է, որ նոր խաղի մշակմամբ զբաղբում է Ubisoft Quebec-ը, որը ուրախացրել է շարքի շատ երկրպագուներին, քանի որ այդ մշակողները պատասխանատու էին նաեւ շարքի մի քանի այլ հաջողված խաղերի համար՝ Brotherhood-ի, Revelations-ի, Black Flag-ի, Rogue-ի, Syndicate-ի, Origins-ի, Odyssey-ի եւ  Valhalla-ի։

Հայտնի է նաեւ, որ խաղում գործողությունները տեղի են ունենալու բաց աշխարհում։

Թե որ դարաշրջանի վրա է կենտրոնանալու Ubisoft-ը, դեռ ոչինչ տեղեկություն չկա, սակայն շատ երկրպագուներ կարծում են, որ Տոկուգավայի ժամանակաշրջանի Էդոն, Օսական եւ Կիոտոն շատ հարմար են մեծ ասասինների շարքի համար։

Թե երբ սպասել Assassin's Creed: Codename Red-ի թողարկմանը, եւս հայտնի չէ: Բայց կարելի է ենթադրել, որ եթե Assassins Creed Mirage-ը խոստացել են թողարկել 2023-ի գարնանը կամ ամռանը, ապա Codename Red-ը մինչեւ 2024-ը դժվար թե թողարկվի։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ