Սթիվ Ջոբսի ստորագրությամբ չեկը աճուրդում վաճառվել է մոտ $107,000-ով

12 մայիսի, 2023  18:02

Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի կողմից 1976-ին ստորագրված բանկային չեկը աճուրդում վաճառվել է 106,985 դոլարով, այս մասին հայտնում է 9to5Mac-ը:

Նշվում է, որ բանկային չեկը գտնվում է «իդեալական» վիճակում։ Լոտի նկարագրությունում ասվում է, որ 175 դոլար անվանական արժեքով չեկով վճարում է արվել Crampton, Remke & Miller խորհրդատվական ընկերությանը։ 1976-ի հուլիսի 8-ով թվագրված չեկի վրա նշված է Apple-ի առաջին պաշտոնական հասցեն Պալո Ալտո քաղաքում՝ 770 Welch Rd., Ste. 154։

Պարբերականը նշում է, որ Սթիվ Ջոբսն ու Apple-ի մյուս համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հենց այդ հասցեն էին օգտագործում փոստային ծառայությունների համար, չնայած այդ ժամանակ իրենց բոլոր գործողությունները դեռ իրականացնում էին Ջոբսի ընտանիքին պատկանող տան հայտնի ավտոտնակում:

Բացի դրանից, աճուրդի է հանված նաև Սթիվ Ջոբսի այցեքարտը, որը տպագրվել է 1990-ականներին, երբ նա աշխատում էր NeXT ընկերությունում։ Քանի որ այցեքարտի վրա չկա Ջոբսի ստորագրությունը, դրա գինը շատ ավելի «համեստ» է՝ սկսած 800 դոլարից։

Ավելի վաղ 95,000 դոլարով աճուրդի էր հանվել Սթիվ Ջոբսի ինքնագիրը։ Այդ լոտը հազվադեպ էր նրանով, որ Ջոբսը սովորաբար ինքնագրեր չէր տալիս և դա անում էր միայն բացառիկ դեպքերում։

steve jobs signature.jpg (191 KB)

Պոտենցիալ գնորդին առաջարկվում էր միլիարդատիրոջ ինքնագիրը՝ 2000-ով թվագրված շնորհակալական նամակում՝ ուղղված ընկերության այդ ժամանակվա մարկետինիգի տնօրեն Սյուզաննա Լինդբերգին, որն Apple-ում աշխատել է տասը տարի:

«Այս մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Apple-ի ֆենոմենալ հաջողության մեջ տասը տարվա ընթացքում անձնական նվաճումների շնորհիվ: Apple-ը ձեզ պարգևատրում է ոչ միայն ձեր տաղանդի, ոգևորության և էներգիայի, այլ նաև ձեր ստեղծագործական գործունեության և կարիերայի տասը տարիների համար: Հուսով ենք, որ կշարունակեք հավատալ, ինչպես մենք, որ ճանապարհորդությունն ինքնին լավագույն պարգևն է»,- ասվում էր շրջանակում դրված նամակում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ