iPhone 14 Pro-ի մարտկոցներն ուռում են, էկրանները՝ պոկվում․ iPhone 14 Pro Max-ի տերերը ևս դժգոհ են (ֆոտո)

12 մայիսի, 2023  14:10

Չինաստանում iPhone 14 Pro-ի օգտատերերը բողոքում են հեռախոսի հետ կապված մի շարք խնդիրներից, որոնց բախվել են վերջին շրջանում: Այս սմարթֆոնի տերերը նկատել են, որ սովորական օգտագործման ժամանակ մարտկոցը կարող է ուռչել, ինչի հետևանքով էկրանն սկսում է պոկվել հեռախոսի պատյանից։

Անցյալ դեկտեմբերին iPhone 14 Pro գնած օգտատերն ասել է, որ հեռախոսի մարտկոցն ուռել է, իսկ էկրանը պոկվել է, սակայն տեխնիկական աջակցությունը հեռախոսը չի փոխարինել նորով, թեև ի սկզբանե խոստացել էին։

iPhone-14-Pro-problems-1

Այս խնդրին բախվել են շատերը, որոնք պատմել են, որ սմարթֆոններն ուղարկել են սպասարկման ծառայություն՝ փոխարինման, սակայն ծառայությունը հեռախոսները չի փոխարինել նորով, շտկել է միայն ուռածության խնդիրը, իսկ մարտկոցի մասին մանրամասներ չեն հայտնել: Հավանաբար, Apple-ը նման դեպքերում պարզապես ուռած մարտկոցները փոխարինում է նորերով, երբեմն նույնիսկ դա էլ չի անում. որոշ դեպքերում ծառայությունը օգտատերերին պատասխանում է, որ սմարթֆոնը «սպասարկում չի պահանջում»:  

iPhone-14-Pro-problems-2

Դեռ հայտնի չէ, թե որքան տարածված է այս խնդիրը։ Apple-ը սրա հետ կապված պաշտոնական հայտարարություններ չի արել։

iPhone-14-Pro-problems-3

iPhone 14 Pro-ի, ինչպեսև iPhone 14 սերիայի այլ սմարթֆոնների հետ կապված խնդիրներ, առաջանում են դրանց թողարկման պահից սկսած: Նախկինում օգտատերերը բողոքում էին, որ eSIM-ով iPhone 14 Pro-ն կորցնում է ազդանշանը և ավելի դանդաղ է աշխատում, քան iPhone 12-ը և iPhone 13-ը: Երբեմն ազդանշանը պարզապես անհետանում է 4G-ի և 5G-ի միջև անցման ժամանակ և վերականգնվում է միայն մի քանի վայրկյան հետո:

Օգտատերերը նաև դժգոհում են, որ սմարթֆոնի արտաքին տեսքը շատ արագ է փչանում, իսկ հետևի վահանակը շատ խոցելի է վնասվածքների համար (քերծվածքներ են առաջանում նույնիսկ խանութներում ցուցադրման դրված հեռախոսների վրա), հատկապես՝ մանուշակագույն տարբերակը։ Օգտատերերի կարծիքով՝ հետևի վահանակից պոկվում է փայլատ շերտը։

iPhone 14 Pro Max-ը նույնպես խնդրահարույց է․ էկրանները շարունակում են այրվել

Միևնույն ժամանակ, iPhone 14 Pro Max-ի օգտատերերը նույնպես դժգոհ են։ Հերթական անգամ այս սմարթֆոնի էկրանն այրվել է, սակայն ընկերությունը պատասխանատվություն չի ստանձնել դրա համար. սեփականատերը սմարթֆոնն ուղարկել է սպասարկման կենտրոն, սակայն փորձարկումից հետո Apple-ը հայտարարել է, որ «սմարթֆոնը ոչ մի խնդիր չունի և կարող է օգտագործվել սովորական ռեժիմով»։

iPhone-14-Pro-Max-problems

Սեփականատիրոջը ցույց են տվել նաև մասնագետների անցկացրած ստուգման եզրակացությունը, որում նշված է եղել, որ անցկացվել է սարքի պլանային ախտորոշում՝ ծրագրային ապահովման թարմացում, վերականգնում և սարքի հարկադիր վերագործարկում։ Ինչպես և սպասվում էր, այս գործողություններից հետո այրված էկրանի խնդիրը չի վերացել:

Նշենք, որ թե՛ iPhone 14 Pro-ում, թե՛ iPhone 14 Pro Max-ում վերջերս հայտնվել է միշտ միացված էկրանի ռեժիմը, որի գործարկումից որոշ ժամանակ անց օգտատերերն սկսեցին բողոքել, որ հեռախոսների էկրաններն այրվում են:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ