Ինչպե՞ս երկար պահպանել գաջեթների աշխատունակությունը․ 6 պարզ խորհուրդ

12 սեպտեմբերի, 2022  17:49

Ինչպե՞ս ճիշտ խնամել սմարթֆոնները, պլանշետներն ու այլ սարքերը, որպեսզի դրանք երկար ծառայեն։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ։

Լիցքավորեք ժամանակին

Կարող եք տարբեր կարծիքներ լսել այն մասին, թե արդյոք արժե եւ կարելի է լիցքաթափել մարտկոցը՝ նախքան լիցքավորելը։  Նախկինում շատ գաջեթներ ունեին մարտկոցներ, որոնք կորցնում էին իրենց հզորության մի մասը, եթե դրանք լիցքավորվեին առանց ամբողջությամբ լիցքաթափվելու: Այնուամենայնիվ, ժամանակակից լիթիում-իոնային մարտկոցները եւ լիթիում-պոլիմերային մարտկոցները չունեն այս խնդիրը, ուստի չպետք է սպասեք, որ դրանք ամբողջությամբ լիցքաթափվեն. պարզապես լիցքավորեք ձեր հեռախոսը ըստ անհրաժեշտության:

charge-smartphone.jpg

Մաքրությունն առաջնահերթություն է

Ցանկացած գաջեթ՝ լինի դա հեռախոս, համակարգիչ կամ այլ սարք, խորհուրդ է տրվում պարբերաբար մաքրել ինչպես դրսից, այնպես էլ ներսից: Ավելին սարքի մակերեսի կանոնավոր մաքրումը կնվազեցնի դրա միջոցով վարակիչ հիվանդությունների տարածման վտանգը։ Բայց հեռախոսը կամ մոնիտորը բժշկական սպիրտով կամ օղիով սրբելը լավ գաղափար չէ, հատկապես, եթե սարքը պաշտպանիչ էկրան չունի։ Ինչ վերաբերում է գաջեթը ներսից մաքրելուն, ապա խոսքը քեշի (cache) եւ աղբի, չօգտագործվող ֆայլերի եւ հավելվածների կանոնավոր մաքրման մասին է։

clean-smartphone.jpg (53 KB)

Պաշտպանիչ թաղանթները եւ ապակին լավ գաղափար են

Պաշտպանիչ թաղանթները, ապակին եւ քեյսերն իսկապես օգնում են պաշտպանել սարքը վնասվածքներից ՝ ընկնելու կամ հարվածի ժամանակ։

Նախընտրելի են լիցենզավորված սպասարկման կենտրոնները

Գաջեթների հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում ավելի լավ է դիմել լիազորված սպասարկման կենտրոններին: Չլիազորված կենտրոնները միշտ չէ, որ գիտեն, թե ինչ են անում, եւ կարող են միայն վատթարացնել ձեր սարքի վիճակը:

smartphone-hot-weather.jpg (122 KB)

Արեւի լույսը չարիք է սարքի համար

Արեւի լույսը, ինչպես ջերմության ցանկացած այլ աղբյուր, կարող է վնասել սարքն ու գերտաքացման հանգեցնել։ Ուստի խորհուրդ է տրվում սարքերը հեռու պահել ջերմության աղբյուրներից։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ